Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում
«Ինչո՞ւ ենք նոր Սահմանադրություն մշակում. մենք ուզում ենք հասկանալ՝ հիմա որտե՞ղ ենք և ո՞ւր ենք գնում, ինչպիսի՞ պետություն ենք, ինչպիսի՞ նպատակներով ենք գործելու և հանուն ինչի՞ ենք գործելու։ Անկախության հռչակագիրը որևէ մեկը պատմության էջերից չի կարող ջնջել, և այդպիսի միտք էլ չի կարող ունենալ, բայց փաստն այն է, որ Անկախության հռչակագրի նպատակադրումներն այլևս ժամանակավրեպ են։ Մենք չունենք Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման նպատակադրում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սրբուհի Գալյանը։
Ինչպես ասվում է՝ «հասանք», վերջին կանգառն է. Փաշինյանի նախարարուհին ՀՀ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում: Եթե մնացածը չասենք էլ, ապա այդ պատմաքաղաքական ակտ-փաստաթղթի բուն իմաստը, նպատակադրումը անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումն է: Իսկ այ, Փաշինյանի նախարարուհին դա ժամանակավրեպ է հռչակում: Պարզ տրամաբանական սխեման է: Ստացվում է, որ Փաշինյանը Հայաստանի անկախ պետականության գոյությունը ժամանակավրեպ է համարում:
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։

