Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան»
«Առաջարկը կարող է լինել ստորագրված խաղաղության պայմանագիրը, թող ստորագրված խաղաղության պայմանագիրը բերվի ԱԺ, ԹՐԻՓՓ-ի հետ միասին էլ բերվեր, «Ուժեղ Հայաստանն» այլ կերպ կքվեարկեր»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանել հարցին՝ «կա՞ մի առաջարկ, որը Փաշինյանը կարող է անել «Ուժեղ Հայաստանին», որից հետո ձեր ուժը կաջակցի խորհրդարանում իշխանության հեղինակած նոր սահմանադրությանը, որպեսզի նախագիծը հասցվի հանրաքվեի»։
Հարցին՝ «առաջիկայում ձեզ, ձեր խմբակցությանը հանրային ճնշման է ենթարկելու իշխանությունը, Փաշինյանը, որ կողմ արտահայտվեք սահմանադրության նախագծին, ինչպե՞ս եք դիմակալեու, արդյո՞ք չեք բացառում, եթե տասնյակ հազարավոր մարդիկ քվեարկության օրը հավաքվեն ԱԺ բակում, կողմ կլինեք», Աբրահամյանն ասաց. «Մեր անցած ճանապարհը խոսում է այն մասին, որ մեզ հետ ընդհանուր առմամբ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի։
Մեր անցած ճանապարհը վկայում է այն մասին՝ ինչ էլ ձեռարկեն, ամեն ինչի էլ պատրաստ ենք»։
Աղբյուր՝ Panorama.am

