Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Նիկոլ Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա, իրարահաջորդ ստախոսությունների մի ամբողջ հավաքածու կարելի է համարել, որովհետև պարբերաբար տարբեր ձևերով է արդարացվել սահմանադրության նոր նախագիծը։ Վերջում եկավ, հասավ մի տեղ, որ Արարատ Միրզոյանն ուղղակի բացահայտ ասաց՝ գիտեք՝ նոր նախագիծը Ադրբեջանի պահանջն է»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ եթե պարզվի, որ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության ընդունման հետագա գործընթացը, այդ դեպքում միանշանակ հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, Մանուկյանն ասաց. «Դա իրականում պետական հեղաշրջման մասին հայտարարություն է։ Փաշինյանն ամեն օր, հետագայում իր դեմ հարուցվելիք քրեական գործերին, նոր հոդվածներ է ավելացնում։
Փաշինյանը խոսում է Հայաստանի օրենքների դեմ, որովհետև օրենսդրության համաձայն Ազգային ժողովի պատգամավորների վրա ճնշման միջոցով քվեարկությունը չի կարող լեգիտիմ լինել»։

