Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը
Սերգեյ Սարգսյանը գրում է. «Անդրանիկ Թևանյանին կալանքի տակ պահելով՝ իշխանությունը չի կարող վերացնել նրա քաղաքական ազդեցությունը, լռեցնել նրա ձայնը կամ կանգնեցնել նրա պայքարը։
Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը։
Նախագահող դատավորը պետք է ստանձնի պատասխանատվություն և վերացնի դատավարության փակ ռեժիմը։ Բաց դատավարության անգամ 5 րոպեն ամբողջ հանրության համար պարզ կդարձնի Անդրանիկ Թևանյանի նկատմամբ տարածվող կեղծիքի բնույթը, ինչպես նաև մեղադրանքի կողմի ասելիքի բացակայությունը։
Հ.Գ. Նկատե՞լ եք` Զելենսկին արդեն որքան փորձեր է անում վերջին օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ որևէ կերպ խոսելու կամ երկու բառ փոխանակելու մասով` անգամ Ուկրաինայի համար ծանր բնույթի խոսակցություն ունենալու պայմանով, որոնք կառնչվեն տարածքային հարցերին»։

