Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն
Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Պատերազմ Արցախում
«ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur Փաշինյանը բացահայտ սպառնաց. որ իր կողմնակիցներով «հանրային ճնշում» է անելու ընդդիմության դեմ Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է խարկովի մարզում Ուկրաինայի ԱԹՍ բազաները Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն Թրամփի վարչակազմը առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կառլսոն Իրավասու մարմինները փորձում են «սվաղել» Շաքիի հայտնի դեպքը. Աբրահամյան Շաբաթվա վերջին ջերմաստիճանը կտրուկ կնվազի Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Ահազանգ. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՀԷՑ-ի պատճառով Արցախից բռնագաղթած հայ մարդը մեծ վնասներ է կրել Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը 15-ամյա երեք տղաներ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման․ էներգետիկ գաղութացման ուրվականը․ Արթուր Խաչատրյան 4 զինծառայող է կալանավորվել՝ ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով Ո՞վ է նախորդ օրը հրազենային մшհացու վիրավորումով հայտնաբերված ժամկետային զինծառայող Տիգրան Ս.-ն ՌԴ ԱԳՆ-ն հերքել է այն տեղեկությունները, թե Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Հայաստանի նոր դեսպանին Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան «Մինչ Նիկոլ Անհողը խաբում է հանրությանը, Ադրբեջանը Սև լճի հատվածում նոր ամրություններ է կառուցում». քաղաքագետ Կենցաղապետության խրախճանքը շարունակվում է․ քաղաքագետ Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում 6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք» Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. Ճանապարհը փակ է Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաստորեն ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև

Հայկական մեծ փակուղի

Այսօրվա մեր իրականությունը, կարծում եմ, ամենաճիշտը բնութագրվում է փակուղի բառով։ Համատարած, համընդհանուր փակուղի։ Քաղաքական, ներքին, արտաքին քաղաքական, արժեքային, գաղափարական, բարքերի, պատկերացումների, լուծումների։ Իշխանական, ընդդիմադիր, հանրային, կենցաղային և այլն։

Ոչ մի լուծում չի երևում, որևէ ուղղությամբ որևէ նորմալ լուծում չի նշմարվում։ Ռուսաստան, Արևմուտք, ԹՐԻՓՓ, տնտեսություն, թանկացումներ, սահմանազատում, հանրաքվե, արտահերթ ընտրություններ, սահմանադրություն և այլն և այլն։

Բոլորս՝ ամբողջ պետությամբ, ժամանակ ենք ձգում։ Դա իրավիճակային մտածողություն է, բայց ոչ՝ պետական։ Իշխանությունը փակուղու պատճառով բանտարկում է ընդդիմախոսներին, ընդդիմությունը, գտնվելով ահռելի ճնշումների տակ, չի կարողանում արդյունավետ գործել, հանրության մտածող հատվածը իր անելիքը չի տեսնում, փակվել է իր մեջ, հասարակության զգալի մասը վայելում է ժամանակավոր  հանդարտ կենցաղը։

Իսկապես, եթե մեր խնդիրն իրար ոչնչացնելն է և վերջում բոլորով միասին աղետ դիմավորելը, ապա այս ընթացքն իդեալական է։ Իսկ եթե այնուամենայնիվ մեր խնդիրը երկիրը փակուղուց հանելն է, բարդ ու կարևոր լուծումներ գտնելը և ռիսկերը քայլ առ քայլ նվազեցնելը, ապա բոլորից պահանջվում է բոլորովին այլ մտածողություն, այլ գործունեություն և համակեցության այլ, մարդավայել կանոններ։ Հակառակ պարագայում որևէ բարդ հարցի լուծում չունենք։ Երկիրը մտել է համապարփակ փակուղի։

Չի կարող ներքին համերաշխության գաղափարը հնչեցնող Ծառուկյանը լինել անազատության մեջ, ու երկրում լինի նորմալ մթնոլորտ։ Դա աբսուրդ է։

Հետևաբար, փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների՝ օր առաջ ազատ արձակումը։ Ծառուկյանը, Քոչարյանը, Կարապետյանը, Թևանյանը, Աշոտյանը, Գրիգորյանը, հետապնդվող հոգևորականները,  և  բոլոր քաղբանտարկյալները պետք է օր առաջ վերադառնան բնականոն կյանք՝ երկրում ներքին համերաշխության և քաղաքական մտքի, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ առաջին քայլն անելու համար։ Այդ մարդկանց ազատ արձակումից հետո պետք է սկսվի բոլոր բարդ հարցերի լուրջ քննարկումը՝ լուծում գտնելու նպատակով։ Այդ լուծումները «այո» կամ «ոչ» պարզունակ ձևակերպումների մեջ չեն։ Լուծումները բարդ են, քանի որ խնդիրներն են բարդ։ Մյուս տարբերակով՝ երկիրը տանելու են աղետի, որին առնչվելու են բոլորը։ Բոլորը՝ առանց բացառության։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>