Իրավասու մարմինները փորձում են «սվաղել» Շաքիի հայտնի դեպքը. Աբրահամյան
«Շաքիի հայտնի դեպքից մեկ ամիս է անցել, սակայն հանրությունը մինչև այժմ չգիտի, թե սահմանագծի որ հատվածից է անցում իրականացրել ադրբեջանցի զինծառայողը և ինչ ճանապարհով է հայտնվել Շաքի գյուղում»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր. ՀՀԿ-ական գործիչ Տիգրան Աբրահամյանը։
Նա նշում է.
«Այս ընթացքում ԱԱԾ տնօրենի տեղակալին հեռացրեցին, ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, բայց դեռ պարզ էլ չէ, թե նրանց հեռացումն արդյո՞ք կապված էր ադրբեջանցու գործողությունների հետ, թե այլ դրդապատճառներ ուներ:
Վստահ եմ, որ իրավասու մարմինները դեպքի մանրամասները՝ սահմանահատումից մինչև քաղաքացիական անձանց նկատմամբ հարձակում, առնվազն ընդհանուր գծերով գիտեն, բայց փորձում են թեման «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը»։

