Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն
Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Պատերազմ Արցախում
Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur Փաշինյանը բացահայտ սպառնաց. որ իր կողմնակիցներով «հանրային ճնշում» է անելու ընդդիմության դեմ Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է խարկովի մարզում Ուկրաինայի ԱԹՍ բազաները Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն Թրամփի վարչակազմը առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կառլսոն Իրավասու մարմինները փորձում են «սվաղել» Շաքիի հայտնի դեպքը. Աբրահամյան Շաբաթվա վերջին ջերմաստիճանը կտրուկ կնվազի Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Ահազանգ. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՀԷՑ-ի պատճառով Արցախից բռնագաղթած հայ մարդը մեծ վնասներ է կրել Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը 15-ամյա երեք տղաներ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման․ էներգետիկ գաղութացման ուրվականը․ Արթուր Խաչատրյան 4 զինծառայող է կալանավորվել՝ ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով Ո՞վ է նախորդ օրը հրազենային մшհացու վիրավորումով հայտնաբերված ժամկետային զինծառայող Տիգրան Ս.-ն ՌԴ ԱԳՆ-ն հերքել է այն տեղեկությունները, թե Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Հայաստանի նոր դեսպանին Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան «Մինչ Նիկոլ Անհողը խաբում է հանրությանը, Ադրբեջանը Սև լճի հատվածում նոր ամրություններ է կառուցում». քաղաքագետ Կենցաղապետության խրախճանքը շարունակվում է․ քաղաքագետ Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում 6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք» Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. Ճանապարհը փակ է Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաստորեն ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև Լեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության «բասծյոնի» տիտղոսը․ Երվանդ Վարոսյան «Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը

Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական բանտարկյալ Անդրանիկ Թևանյանի հոդվածը.
«Քաղաքացի Նիկոլ Փ․-ն շարունակում է ինքնախոստովանական հայտարարությունների շարքը։
Նախընտրական փուլում նա հավաստիացնում էր, որ Ադրբեջանի հետ արդեն խաղաղություն է հաստատված, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը նախապայմաններ չունի, և որ շուտով ամեն ինչ դրական ավարտ կունենա։ Սակայն օրերս նա ստիպված էր խոստովանել, որ կան նախապայմաններ, և ամեն ինչ շատ մշուշոտ է։

Այսպես՝ Նիկոլ Փ․-ն հույս է հայտնել, որ մինչև 2031 թվականը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Ուշադրությո՛ւն՝ ոչ թե համոզված է, այլ հույս ունի։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նախապայմաններ է առաջ քաշում։ Այս պահին նախապայմանը վերաբերում է ՀՀ Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին։ Ալիևն ուզում է փոխել մեր Սահմանադրությունը և վերացնել ՀՀ Անկախության հռչակագիրը։ Նիկոլ Փ․-ն համաձայն է, բայց խորհրդարանում չունի 2/3-ի հասնող մանդատներ, որոնք անհրաժեշտ են սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսելու համար։
Այս հանգամանքից ելնելով՝ Նիկոլ Փ․-ն առևտուր է առաջարկում խորհրդարանական ընդդիմությանը՝ փաստացի ընդունելով, որ սահմանադրական փոփոխություններն Ալիևի թելադրանքով են, և որ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում Ալիևն ունի նախապայմաններ, որոնցից մեկը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է։

Մյուս նախապայմանների մասին Բաքվից դեռևս հատուկ հայտարարություններ չեն արվում, սակայն ակնհայտ է, որ դրանք կան, այլապես Նիկոլ Փ․-ն չէր հայտարարի, որ փորձելու է սահմանադրական փոփոխությունը դարձնել միակ նախապայմանը, և դրանից առաջ էլ վախվորած չէր խոսի այն մասին, որ ինքն ընդամենը հույս ունի, որ մինչև 2031 թվականը խաղաղության համաձայնագիրը կստորագրվի։

Հիմա Նիկոլ Փ․-ն շանտաժ է անում խորհրդարանին, ասում է՝ կանեմ առաջարկ, որից չեն կարող հրաժարվել։ Իր առաջարկած բանաձևը հետևյալն է․ եթե ես Ալիևից համաձայնություն ստանամ, որ սահմանադրական փոփոխությունը խաղաղության թղթի ստորագրման վերջին նախապայմանն է, ապա ընդդիմությունն այլ տարբերակ չի ունենա, քան սահմանադրական փոփոխության մեկնարկի համար ԱԺ 2/3-ի ապահովմանն աջակցելը։ Կրկնեմ՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը բազում նախապայմաններ ունի, որոնցից միայն մեկն է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։

Թե որն է ադրբեջանական նախապայմանների ամբողջական ցանկը, Նիկոլ Փ․-ն էլ չգիտի։ Նա մի ժամանակ խնդրում էր Ալիևից ներկայացնել հայկական կողմի բոլոր զիջումների ծավալը, սակայն, դատելով ամենից, դեռ չի կարողացել ստանալ։
Ադրբեջանը շարժվում է փուլային տարբերակով։ Հայաստանից պահանջում է փուլային զիջումներ՝ դիմացը նվիրելով ժամանակավոր հրադադար, որը ՔՊ-ն հայ ժողովրդի վրա փորձում է վաճառել որպես հաստատված խաղաղություն։
Եվ այսպես, Նիկոլ Փ․-ն ընդամենը ժամանակ է ձգում՝ փուլային տարբերակով բավարարելով Ադրբեջանի նախապայմանները։ Հերթը հասել է Սահմանադրությանը, հետո կլինեն «Զանգեզուրի միջանցքը» ու էլի «անկլավները»...
Դա, ըստ էության, հետաձգված և երաշխավորված պատերազմ է կամ էլ առանց կրակոցի հանձնվել՝ պետականության կորստի հեռանկարով։

Իրական և երաշխավորված խաղաղության հնարավոր է հասնել փաթեթային լուծման տարբերակով (առավել մանրամասն այդ տարբերակը ներկայացված է «Մայր Հայաստան»-ի նախընտրական առաջարկներում ):
https://www.facebook.com/share/p/19srWtFyqD/?mibextid=wwXIfr
Այդ փաթեթն իր մեջ պետք է ներառի՝
1. Սահմանազատումն ու սահմանագծումը՝ հստակ քարտեզով և միջնորդ-երաշխավորի առկայությամբ (միջնորդ-երաշխավորի դերում օբյեկտիվորեն պետք է լինի Ռուսաստանը․ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կարող են աջակցել այդ գործընթացին),

2. Կոմունիկացիաների ապաշրջափակումը (ՏՐԻՊ-ը չի ապաշրջափակում Հայաստանը, որովհետև մենք համարժեքության և փոխադարձության սկզբունքով նույնը չենք ստանում, այսինքն՝ չենք կարողանում անխոչընդոտ կապ հաստատել Նախիջևանով Իրանի հետ և Ադրբեջանով Ռուսաստանի հետ․ Վրաստանի տարածքով Ադրբեջանից եկող վագոններն ապաշրջափակման մասին վկայություն չեն),

3. Խաղաղության համաձայնագրի կնքումը՝ «գետնի վրա» տրվող երաշխիքներով։
1994 թվականից հետո մենք գտնվել ենք «ո’չ պատերազմ, ո’չ խաղաղություն» ռեժիմի մեջ։ Հիմա էլ նույն պատկերն է՝ մեկ էական տարբերությամբ․ եթե այն ժամանակ ուժերի բալանսն այնպիսին էր, որ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը շատ փոքր էր, ապա 2018-ից հետո ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը, բանակցային գործընթացի տապալումը, հայ-ռուսական հարաբերությունների փչացումը և այլ գործոններ կտրուկ փոխեցին ուժերի բալանսն ի վնաս Հայաստանի ու Արցախի։ Արդյունքները ողբերգական են, ու եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանին սպառնում է Արցախի ճակատագիրը։

Մեր առաջարկն այդ կործանարար գծի փոփոխությունն է, լուծումներն առկա են։
Հայաստանի այսօրվա վիճակն առավելապես սուբյեկտիվ գործոնների պատճառով է։ Հենց որ այդ սուբյեկտիվ գործոնները վերանան, մեր երկիրն անվտանգ ու խաղաղ ապրելու շանս կստանա։
Դեռ ժամանակ կա։ Պետք է արագ կողմնորոշվել և ինքնորոշվել»։

Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ, 02.11.2026թ.
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>