Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում
Հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։
--
Հավելենք, որ առկա տվյալների համաձայն, միայն աս տարվա ընթացքում ՀՀ Զինված ուժերում արձանագրվել է մահվան 35 դեպք (վերջինը ներառյալ), որոնցից 15-ը գնահատվում է որպես անմիջականորեն զինծառայության հետ ապ ունեցող:
Իսկ Փաշինյանը ցուցադրաբար խաշ էր կլանում՝ իր թիմակիցների հետ:

