Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. Ճանապարհը փակ է
Այսօր հոկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Panorama.am-ի թղթակցի հաղորդմամբ, Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը, ճանապարհը փակ է։
Panorama.am-ի տեղեկություններով, Ջերմուկից Վայք տանող ճանապարհահատվածում՝ Ամուլսարի հանքի մոտակայքում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ շինտեխնիկան է վնասել գազատար խողովակը։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Տրանսպորտային միջոցների շարժն ապահովվում է այլընտրանքային (շրջանցիկ) ճանապարհով։

