Փաստորեն ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Իսլամն ազգություն չի ճանաչում։ Ներկայիս ըմբռնմամբ «ազգ» հասկացեւթյունը ձևակերպվել է 19-րդ դարի Եվրոպայում, ինչը խորթ էր իսլամական աշխարհին, որտեղ կարևոր էր «ումման«` համայնքը։
Էրդողանական Թուրքիան փորձում էր միաժամանակ երկու ձի հեծնել, որոնք տարբեր ուղղություններով են սլանում` մեկը դեպի Մերձավոր Արևելք` իսլամական աշխարհ, մյուսը` արևելք` դեպի թյուրքական աշխարհ։
Մի օր դա պետք է ճգնաժամի հանգեցներ և այդ օրը եկել է։
Էրդողան-Ալիև կոնֆլիկտը հենց այդ երկու գաղափարախոսությունների կոնֆլիկտն է, Ալիևն ընտրել է թյուրքիզմը` ազգայնականությունը, Էրդողանն` իսլամիզմը։
Էրդողան-Ալիև կոնֆլիկտը հենց այդ երկու գաղափարախոսությունների կոնֆլիկտն է, Ալիևն ընտրել է թյուրքիզմը` ազգայնականությունը, Էրդողանն` իսլամիզմը։
Կենտրոնական Ասիայի ռեժիմների համար իսլամիզմը վտանգ է պարունակում, Թուրքիայի ռեժիմի համար ազգայնականությունն է վտանգավոր, որը կարող է արթնացնել քրդական և արաբական ազգայնակունություն։
Ալիևն այսօր հրաժարվեց մասնակցել Անկարայում սկսված Թյուրքական երկրների 13-րդ սամիթին։ Հակասություններն արդեն պետական մակարդակի է բարձրացվել։
Փաստորեն ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իսկ Փաշինյանն ուսումասիրելով Էրդողանի գիրքը, պետք է հիմա էլ Ալիևի գրքի հետ նկարվի ու ընտրություն կատարի այդ երկու գրքերի միջև։
Հ.Գ. Պատմականորեն թյուրքական իշխանական միավորումները միմյանց հետ միշտ պատերազմել են։ Պատճառը պարզ է, պայքարն իշխանության խնդրի շուրջ է եղել` ով ում կկլանի։
Գաղափարախոսություններն իշխանության շուրջ մոբիլիզացիան է ապահովում։ Ում գաղափարախոսությունը հաղթում է, նա էլ իշխում է։ Պատահական չի, որ թյուրքական ցեղերը` ղզլբաշները շիայականություն ընտրելով, կարողացան դիմակայել օսմաններին ու Պարսկաստանում իրենց կայսրությունը ստեղծեցին։ Թուրքերը մինչ այսօր, խոսակցական լեզվում, ադրբեջանցիներին շարունակում են ղզլբաշ անվանել։
Այսօր հին օրինաչափությունը նորից վերածնվում է` բովանդակությունը փոխվում, բայց դրդապճառն` իշխանության խնդիրը, նույնն է»։

