«Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը Երևան քաղաքի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում․ Ստեփանյան Դատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերեևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան
Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց шղետի ազդանշան է ուղարկել Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Պատերազմ Արցախում
Լեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության «բասծյոնի» տիտղոսը․ Երվանդ Վարոսյան «Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել են Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն» ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին հերթագրելու դիմաց տղամարդը 25-50 հազար դրամ է պահանջել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դшնակահարել է 33-ամյա տղամարդուն․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Երևան քաղաքի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում․ Ստեփանյան Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Հակահայ ու մարդատյաց Հաջիևի կանաչ «կտերը»՝ քպ ընտրողների համար Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Ինձ համար մեծ պատասխանատվություն է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից այս պատասխանատու պաշտոնում առաջադրվելը. Արծվիկ Մինասյան Դատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերեևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները Պուտինին հայտնել են, որ Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցն անձնական հանդիպման ժամանակ «Իր օրակարգի համար կամ պետք է ժողովրդին փոխի, կամ՝ ընդդիմությանը». Վլադիմիր Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Նարինե Մկրտչյան Վազելու ես Մոսկվա՝ ասես՝ սխալվել եմ, ղալաթ եմ արել, ընկել եմ ուրիշների խելքի՞ն. էս ծեծկռտուքը սարքեցիր՝ փակե՞ս TRIPP-ի վտանգը. դու էլ որոշող չե՛ս. Արտակ Զաքարյան ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի․ Վենս Վերանվանված Ամիրյանի վրա «թագավորական» քարեր են թափվում «Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվել է՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Երբ հասարակությունը կհետաքրքրվի իր ճակատագրին վերաբերող հարցերով Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար

«Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԹՐԻՓՓ նախագիծը կարող է գործարկվել նաեւ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը․ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։ Խորհրդարանն այդ օրը քննարկում էր Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրին: Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը» եւս խիստ քննադատում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը: Քննարկման ընթացքում Կարապետյանը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկել մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Միրզոյանը պատասխանել է՝ այո, եւ հիշեցրել, որ պայմանագիրն արդեն նախաստորագրված է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակավ հանձնառություն են ստանձնել։ Նախարարի խոսքով՝ ԹՐԻՓՓ-ի գործարկման համար անհրաժեշտ պայմանը խաղաղությունն է, որը, իր գնահատմամբ, արդեն հաստատված է։ «Մենք ունենք հաստատված խաղաղություն, իսկ գուցե ԹՐԻՓՓ-ը լինի եւ մոտեցնի՞ խաղաղությունը»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով. «Որպես իրողություն՝ պայմանը, միջավայրը, որ պետք է լինի, որպեսզի ԹՐԻՓՓ-ը գործարկվի, կա․ դրա անունն է խաղաղություն»։

Նարեկ Կարապետյանը կասկածի տակ է դրել, որ ԹՐԻՓՓ-ի գործարկումից հետո Ադրբեջանը կբացի նաեւ Հայաստանի համար նախատեսված ճանապարհները։ Ընդդիմադիր պատգամավորը հարցրել է՝ եթե Բաքուն նախագծի միջոցով արդեն ապահովի Նախիջեւանի հետ կապը, ի՞նչ շահագրգռվածություն կունենա՝ կատարելու մյուս պայմանավորվածությունները։ «Ձեր հայացքն աշխարհագրորեն կիսատ է, ԹՐԻՓՓ-ը հո առանձնացված չի՞ գործելու»,- հակադարձել է Միրզոյանը՝ շեշտելով, որ նախագծի իրականացման երաշխիքը դրա փոխշահավետությունն է Հայաստանի, Ադրբեջանի եւ երրորդ երկրների համար։

Երբ հետաքրքրվել են փոխադարձելիությունից, եւ արդյո՞ք նույն ուղին գործելու է նաեւ Հայաստանի համար, արտգործնախարարն ասել է․ «Հնարավոր չէ, որ Ադրբեջանը բեռ տեղափոխի Նախիջեւան, եւ հնարավոր չլինի Հայաստանի համար այդ նույն շարժը»։ Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, մեզ հետ զրույցում խոսելով այս թեմայի մասին, նկատում է. «Կառավարության հետ հարցուպատասխանը, որը տեղի ունեցավ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի վավերացումից հետո, ցույց տվեց հետեւյալը, որ ինչպես ես, Դուք եւ մյուսները շատ բան չգիտենք ԹՐԻՓՓ-ի մասին, օրինակ, թե ինչ կոնֆիգուրացիայով է դա տեղի ունենալու, ինչ կոորդինատներով, որ հատվածով է այն անցնելու, ինչ կոմունիկացիաներ են լինելու, ով է վերահսկելու այն եւ այլն։ Այս բոլոր հարցերի պատասխանները չունեն նաեւ ՀՀ իշխանությունները։ Ինչո՞ւ՝ որովհետեւ, հավանաբար, նրանց իսկապես որոշ հարցերի վերաբերյալ չեն էլ տեղեկացրել: Տպավորությունն առնվազն այդպիսին էր, հատկապես եթե ուշադիր լսենք Վահե Հովհաննիսյանի (ֆինանսների նախարար) եւ Մհեր Գրիգորյանի (փոխվարչապետ) պատասխանները, որոնք վերաբերում էին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, առնվազն կարող ենք դա եզրակացնել:
Կոնցեպտուալ առումով մենք տեսանք հետեւյալը․ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հանցագործությունից, ահաբեկչությունից ուղիղ 27 տարի անց՝ 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, այն քաղաքական ուժերի ժառանգորդները, ովքեր պնդում էին, թե Մեղրին հանձնվում էր 1999 թվականին, եւ Վազգեն Սարգսյանն էլ դեմ էր դրան, ու այդ պատճառով նա սպանվեց, խորհրդարան բերեցին մի նախագիծ, ըստ որի` Մեղրիի հարակից տարածքով թշնամուն միջանցք են տալիս:
Երբ Արցախն անկում էր ապրում, իշխանությունն ասում էր՝ դե ճիշտ է՝ վատ է, որ այսպես է, բայց եթե չկա Արցախ, չկա Լաչինի միջանցք, ուրեմն չի կարող լինել Զանգեզուրի հարց: Այս կոնֆիգուրացիայի մեջ իսկապես չկա Արցախը, իսկ Զանգեզուրի միջանցքն էլ կոչում են ԹՐԻՓՓ: Արարատ Միրզոյանից մենք իմացանք, որ Ադրբեջանն ուզում է ստանալ միջանցք եւ կստանա այդ միջանցքը, սակայն անգամ չի ուզում իր վրա հավելյալ պարտավորություն վերցնել, նույնիսկ թուղթ ստորագրել խաղաղության մասին: Դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք հերթական զիջմանն ենք գնում՝ առանց որեւիցե բան ստանալու: Իշխանությունն այս ամենը փորձում է այլ լույսի ներքո ներկայացնել՝ ընդդիմության հարցերը մանիպուլացնելով, իսկ դրան հաջորդեց հինգշաբթի օրվա խորհրդարանի ծեծկռտուքը, որը հանգեցրեց նրան, որ մարդիկ ԹՐԻՓՓ-ի վտանգավոր զարգացումների մասին խոսելու փոխարեն խոսում են այն մասին, թե ում քիթումռութը ջարդեցին եւ ում քիթումռութը, ցավոք, չջարդեցին»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>