«Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը Երևան քաղաքի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում․ Ստեփանյան Դատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերեևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան
Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց шղետի ազդանշան է ուղարկել Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Պատերազմ Արցախում
Լեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության «բասծյոնի» տիտղոսը․ Երվանդ Վարոսյան «Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել են Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն» ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին հերթագրելու դիմաց տղամարդը 25-50 հազար դրամ է պահանջել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դшնակահարել է 33-ամյա տղամարդուն․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Երևան քաղաքի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում․ Ստեփանյան Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Հակահայ ու մարդատյաց Հաջիևի կանաչ «կտերը»՝ քպ ընտրողների համար Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Ինձ համար մեծ պատասխանատվություն է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից այս պատասխանատու պաշտոնում առաջադրվելը. Արծվիկ Մինասյան Դատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերեևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները Պուտինին հայտնել են, որ Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցն անձնական հանդիպման ժամանակ «Իր օրակարգի համար կամ պետք է ժողովրդին փոխի, կամ՝ ընդդիմությանը». Վլադիմիր Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Նարինե Մկրտչյան Վազելու ես Մոսկվա՝ ասես՝ սխալվել եմ, ղալաթ եմ արել, ընկել եմ ուրիշների խելքի՞ն. էս ծեծկռտուքը սարքեցիր՝ փակե՞ս TRIPP-ի վտանգը. դու էլ որոշող չե՛ս. Արտակ Զաքարյան ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի․ Վենս Վերանվանված Ամիրյանի վրա «թագավորական» քարեր են թափվում «Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվել է՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Երբ հասարակությունը կհետաքրքրվի իր ճակատագրին վերաբերող հարցերով Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար

Վազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան

«Ինձ համար դժվար է Վազգենի մասին խոսել անցյալ ժամանակով։ Այս երկար տարիների ընթացքում ես միայն պարտադրված պայմաններում եմ խոսել Վազգենի մասին»,-  Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Tete A Tete» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի մասին պատմել է. «Վազգենը լիաթոք կյանքով ապրող մարդ էր։ Ես Հայաստանի երրորդ հանրապետության ընթացքում չեմ կարող մատնանշել հեղինակություն, դիրք ունեցող մեկին, որ կարող էր Վազգենի նման ուրախանալ՝ երգել, պարել, այդ ուրախությամբ բոլորին վարակել։ 

Վազգենը շատ նեղ շրջապատում սիրում էր խաղալ Մոսոյի հոգու հետ։ Կարծում եմ՝ բոլորը Մոսոյին գիտեն։ 1994 թվականի ամռանն էր, երբ որ արդեն ստորագրվել էր զինադադարի համաձայնագիրը Ադրբեջանի խնդրանքով, բոլորիս տրամադրությունը լավ էր, Լևոն Տեր-Պետրոսյանը բնավորություն ուներ՝ մեկ-մեկ կիրակի օրերին քայլելով գալ այն շենքի դիմաց, որտեղ ես ու Վազգենն էինք ապրում և առաջարկել շախմատ խաղալ։

Նոր էինք սկսկել խաղալ, երբ Վազգենը եկավ, բարևեց, նստեց։ Նայում էր մեր խաղը, 5-10 րոպե անց Մոսոն եկավ։ Վազգենի տրամադրությունը բացվեց ու ասաց՝ շեֆեր, դուք չիմացաք ի՞նչ է եղել այս քանի օր։ Հարցրեցինք՝ ի՞նչ է եղել։ Ասաց՝  Մոսոյին հարցերել եմ՝ կարաս սրանցից մեկին հաղթել, Մոսոն ասաց՝ հա, շեֆ ջան, որ քայլերը սովորացնես, կհաղթեմ։ 

Այդ ժամանակ Մոսոն արևային ակնոցներով էր։ Որոշ ժամանակ անց Վազգենն ասաց՝ ամենածիծաղելի բանը չգիտեք,  Մոսային հարցրեցի՝ ինչո՞ւ ես այդ ակնոցները դնում, ասաց՝ շոգ է, շեֆ ջան։ 

Իրոք, լիաթոք կյանքով ապրող մարդ էր Վազգենը։ Երբեք չեմ տեսել հուսահատված, կոտրված։ Վազգենը կոտրվող տեսակ չէր։ Նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել։ 

Եթե նա հուսահատվող տեսակ լիներ, պատերազմի ամենածանր պահերին չէր դիմի իր գաղափարակիցներին, Հայաստանի քաջորդիներին գումարտակ ստեղծել և գնալ, կռվել ամենածանր հատվածում։ Իրոք, ստեղծվեց այդ գումարտակը։ Այդ գումարտակը Ստեփանակերտ եկավ ու միանգամից, իմ առաջարկությամբ, գնաց Մարտակերտի շրջան։ Նաև իրենց շնորհիվ մենք կարողացանք 1-2 ամիս անց բեկել պատերազմի ընթացքը. այսինքն ադրբեջանական հարձակումներն այլևս ավարտվեցին»։

Սերժ Սարգսյանի խոսքով, Վազգեն Սարգսյանի կայացրած որոշումները շատ մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի Զինված ուժերի ձևավորման, այնուհետև հաջողության համար.

«Չի կարող մեկ կամ երկու որոշում կանխորոշել հայկական զինված ուժերի կամ հայկական բանակի հետագա ընթացքը։ Բայց, իմ կարծիքով, երկու ելակետային հանգամանք կարող եմ նշել. հենց այն, որ Վազգենը միանգամից բարձր նիշ վերցրեց ու ասաց՝ հայկական զինուժը պետք է բաղկացած լինի 30 հազարանոց մարտունակ բանակից։ Պատկերացնում եք չէ՞ այն ժամանակ 30 հազարը հսկայական թիվ էր, հետագայում մեր բանակը հասավ 70 հազարի։ 

Երկրորդ կարորագույն հանգամանքն այն էր, որ Վազգեն Սարգսյանը շատ ջանք ու եռանդ էր ներդնում, որպեսզի վերանայի այն միջադեպերը, հարաբերությունները, որոնք առկա էին կադրային զինվորականների և երկրապահ կամավորականների միջև։

Չթերագնահատելով որևէ մեկի ավանդը, կարծում եմ, Վազգենը շատ մեծ ներդրում ունի այն հանգամանքում, որ սովետական բանակի բարձր կոչումներով զինվորականներ եկան և իրենց ներդրումն ունեցան մեր բանակի կազմավորման գործում։ Նման անհատները շատ են։ Այդ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը տարածվեց նաև մնացած կադրային սպաների վրա, որովհետև քաջությունը մի բան է, անձնազոհությունը մի բան է, բայց զինվորական գործ իմանալը, մասնագետ լինելն այլ բան է»։ 

Սերժ Սարգսյանը նաև ասել է. «Չթերագնահատելով անկախ Հայաստանի ու նաև սովետական Հայաստանի պետական, քաղաքական գործիչների վաստակը, նրանց ինքնությունը, նրանք շատ բաների էին պատրաստ՝ զրկանքների, պարսավանքների, զրպարտություններ լսելու, բայց, կարծում եմ, Վազգենն այն եզակիներից էր, որ պատրաստ էր անձնազոհության։ Դա մի ուրիշ հանգամանքն է։

1992 թվականի հոկտեմբերին ինֆորմացիա եկավ, որ Վազգենը պետք է հրաժարական տա։ Միանգամից նստեցի մեքենա, եկա Երևան։ Վազգենին ասացի՝ սխալ է հրաժարական տալը, որովհետև քեզ հավատացնում եմ, մենք արդեն կանգնացրել ենք ադրբեջանցիների առաջխաղացումը։ Վազգենը մի պահ լռեց ու հետո ասաց՝ որոշումը կայացված է։ Ասացի՝ դու սխալվում ես։ Ասաց՝ թող դա էլ իմ սխալը լինի։

Բայց հետո, եթե այսօրվա տեսանկյունից եմ նայում, դա ճիշտ քայլ էր, ճիշտ այն առումով, որ բազմաթիվ զրպարտություններ, ստեր, որոնք նեղում էին Վազգենին, մի պահ դադարեցին։ Դադարեցին նաև ասեկոսեները հայկական նորաստեղծ բանակի մասին և այլն։ 

Միգուցե դա միայն Վազգենի որոշումը չէր, բայց դա, կարծում եմ, ճիշտ քայլ էր»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>