Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դшնակահարել է 33-ամյա տղամարդուն․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 17-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Տաթև գյուղում դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով ժամը 05։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Արման Մ․-ն բուժօգնության է դիմել «Գորիս» բժշկական կենտրոն՝ «ձախ պարանոցային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Սյունիքի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, Տաթև գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում Սյունիքի մարզի 52-ամյա Ռաշիդ Ա․-ն դանակով հարվածել է Արման Մ․-ի պարանոցին՝ պատճառելով առերևույթ ծանր մարմնական վնասվածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռաշիդ Ա․-ն նույն օրը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին։ Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում հանցագործության գործիք հանդիսացած դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

