Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու առաջադրված ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ: Նրա օգտին քվերարկել է ԱԺ-ի 58 պատգամավոր, դեմ է քվեարկել՝ 42-ը։
Նշենք, որ նույն պաշտոնի համար Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից առաջադրված էր Շուշան Սարգսյանի թեկնածությունը։

