Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան
«Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան սահմանադրությանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
Նա նշեց, որ Սահմանադրության փոփոխության օրակարգը նոր չէ. «Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում գնացել է, ժողովրդին ասել՝ ինձ ընտրեք, և մենք կփոխենք Սահմանադրությունը։ Մենք էլ գնացել ենք և ասել՝ եթե մեզ ընտրեք, թույլ չենք տալու, որ Սահմանադրությունը փոխվի։
«Հայաստան» խմբակցությունը չի կարող մասնակցել այդ պրոցեսին։ Սա ոչ թե մեր կապրիզն է, մեր ցանկացածի տիրույթում է, այլ յուրաքանչյուր քաղաքական ուժ խորհրդարանում հայտնվում է որոշակի գործողություններ անելու մանդատով։ Մեր ժողովուրդը մեզ մանդատ է տվել, որպեսզի թույլ չտանք ընդունվի ալիևյան սահմանադրությունը։ Ակնկալել մեզանից, որ մենք կողմ կքվեարկենք սահմանադրության տեքստին, որպեսզի դրվի հանրաքվեի, ուղղակի անհնար է»,- ասաց Ա. Գրիգորյանը։

