Ինձ համար մեծ պատասխանատվություն է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից այս պատասխանատու պաշտոնում առաջադրվելը. Արծվիկ Մինասյան
ԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու առաջադրել են ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին։
«Ինձ համար մեծ պատասխանատվություն է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից այս պատասխանատու պաշտոնում առաջադրվելը։
Իմ համաձայնությունը տալով՝ ես հասկանում, ընկալում լիարժեքորեն պատրաստ եմ իմ համեստ մանակցությունն ունենալու սահմանադրական երկու կարևոր լիազորություններով օժտված մարմնի՝ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի գործառույթները արդյունավետորեն իրականացնելու համար ոչ միայն Սահմանադրությամբ նախանշված նպատակերին հասելու, նաև երկու առանցքային և սկզբունքային ոլորտներում հիմնարար փոփոխություններ բերելու համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

