Գործող վարչապետը վախի մթնոլորտում է գտնվում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ է ընկել․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) ԱԱԾ–ն «Մայր Հայաստան»-ի գրասենյակում է. ինչ է կատարվում․ ուղիղ
22
«Խուզարկելու են նաև մեր բնակարանը»․ Անդրանիկ Թևանյան Նիկոլ Փաշինյանը բռնատիրական հակումներով, բռնատիրական պատկերացումներով անձնավորություն է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դավաճանը թող այլ տեղերում դավաճաններ չփնտրի»․ ուղիղ միացում՝ «Մայր Հայաստան»-ի գրասենյակից Փաշինյանին սպասարկող աած-ն ներխուժել է «Մայր Հայաստանի» գրասենյակ, ձերբակալում են Անդրանիկ Թեւանյանին Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է Արցախը թուրքին հանձնած Փաշինյանին սպասարկող «քննչականի» կարած «գործի» աբսուրդին Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի փոքրիկ հիտլերիկության. ✅7 (տեսանյութ) Եթե ապացուցեն, որ շպիոն եմ՝ թող գնդակահարեն, եթե չէ՝ ասողը թող գա իմ առյուծի մոտ․ Ծառուկյանը․ Տեսանյութ Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու ՔՊ-ի «նվաճումները». Ռոսսելխոզնադզորը հայտարարել է ՀՀ-ից բանջարեղենի և մրգերի մատակարարումների հետ կապված խնդիրների մասին «Խուզարկելու են նաև մեր բնակարանը»․ Անդրանիկ Թևանյան Գործող վարչապետը վախի մթնոլորտում է գտնվում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը բռնատիրական հակումներով, բռնատիրական պատկերացումներով անձնավորություն է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ է ընկել․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) ԱԱԾ–ն «Մայր Հայաստան»-ի գրասենյակում է. ինչ է կատարվում․ ուղիղ «Դավաճանը թող այլ տեղերում դավաճաններ չփնտրի»․ ուղիղ միացում՝ «Մայր Հայաստան»-ի գրասենյակից Դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն «Եթե բանակը նույնիսկ վերջին սերնդի զինտեխնիկայով համալրվի, այսօրվա ղեկավարությունը դա էլ բարեհաջող «կթաղի»»․ Տիգրան Աբրահամյան Հունիսի 7-ին՝ ✅7-ին Նիկո՛լ, դու այս ոսկորը չես մարսելու․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, ՀՀ-ում կա մեկ դավաճան, և այդ մեկ դավաճանը դո՛ւ ես (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը երբեք չի մասնակցել ԱԺ փակ գաղտնի նիստերին Փաշինյանին սպասարկող աած-ն ներխուժել է «Մայր Հայաստանի» գրասենյակ, ձերբակալում են Անդրանիկ Թեւանյանին Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է Արցախը թուրքին հանձնած Փաշինյանին սպասարկող «քննչականի» կարած «գործի» աբսուրդին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի փոքրիկ հիտլերիկության. ✅7 (տեսանյութ) Կրակոցներ, սպանություններ կբեմադրի Փաշինյանն ընտրությունները տապալելու համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ (տեսանյութ) Եթե ապացուցեն, որ շպիոն եմ՝ թող գնդակահարեն, եթե չէ՝ ասողը թող գա իմ առյուծի մոտ․ Ծառուկյանը․ Տեսանյութ Գագիկ Ծառուկյանն Ախուրյան համայնքում է (տեսանյութ) Հայանիստում շտապօգնության բժիշկներին սպառնալու համար 49-ամյա տղամարդը ձերբակալվել է Հողը Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից գնում է (տեսանյութ) «Օրեր առաջ մեր տան վրա եղել է հարձակում»․ Անդրանիկ Թևանյան․ Տեսանյութ Դոլար առ դոլար բացահայտելու ենք ՔՊ-ի թալանը (տեսանյութ) «Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) «Պետական դավաճան փնտրելու մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը»․ Դերենիկ Մալխասյան Իշխող ուժի նախընտրական սցենարը երեք ուժերը կոտրեցին. Քաղտեխնոլոգը՝ քարոզարշավի արմատական փոփոխությունների մասին 8 տարում 8 մլրդ դոլարի պարտք են ավելացրել (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում նրա հաղթանակի կապակցությամբ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն: Հանրապետության Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի' Վլադիմիր Վլադիմիրի,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Կայացած քվեարկության արդյունքները վկայում են երկրի համակողմանի զարգացմանը, տնտեսության արդիականացմանը և գլոբալ գործընթացներում դերակատարության շարունակական բարձրացմանն ուղղված` Ձեր ղեկավարությամբ իրականացվող քաղաքականության նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների լայն աջակցության մասին:

Հայաստանին և Ռուսաստանին միավորում է եղբայրական ժողովուրդների` ժամանակի փորձություն անցած բարեկամությունը: Բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսության, արտաքին քաղաքական կոորդինացման, անվտանգության ոլորտում արգասաբեր համագործակցության, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ ծրագրերի համատեղ իրականացման շնորհիվ մեր երկրների դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին էլ ավելի են ամրապնդվել: ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությունն էապես հարստացնում է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ողջ համալիրը:

Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Ռուսաստանի կարևոր և հետևողական միջնորդական ջանքերը՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Մենք հետագայում ևս հաստատակամորեն մտադիր ենք համակողմանի զարգացնել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով, ինչը բխում է մեր ժողովուրդների արմատական շահերից՝ տարածաշրջանային անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովման նպատակներից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>