Երբ հասարակությունը կհետաքրքրվի իր ճակատագրին վերաբերող հարցերով Լավրովը ժամանել է ԱՄՆ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենին
Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց шղետի ազդանշան է ուղարկել Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Պատերազմ Արցախում
Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները Պուտինին հայտնել են, որ Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցն անձնական հանդիպման ժամանակ «Իր օրակարգի համար կամ պետք է ժողովրդին փոխի, կամ՝ ընդդիմությանը». Վլադիմիր Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Նարինե Մկրտչյան Վազելու ես Մոսկվա՝ ասես՝ սխալվել եմ, ղալաթ եմ արել, ընկել եմ ուրիշների խելքի՞ն. էս ծեծկռտուքը սարքեցիր՝ փակե՞ս TRIPP-ի վտանգը. դու էլ որոշող չե՛ս. Արտակ Զաքարյան ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի․ Վենս Վերանվանված Ամիրյանի վրա «թագավորական» քարեր են թափվում «Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվել է՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Երբ հասարակությունը կհետաքրքրվի իր ճակատագրին վերաբերող հարցերով Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար Հարբած ամուսին, մատանի… քաղաքական բռնարարների վերջին երեսպաշտությունը Ցնցում կրիպտոարժույթների շուկայում. Ամենախոշոր կրիպտոբորսան ենթարկվել է հարձակման Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Երկակի ստանդարտների մասին... Սերգեյ Լավրովի այցն Իրան և մերձավորարևելյան փասիանսները Լավրովը ժամանել է ԱՄՆ Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ» «Էրեբունի-Երեւան 2808» տոնի համար ծախսվել է 766 մլն 756 հազար դրամ․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը» «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ Ավետ Կոնջորյանը նեղսրտած է. ՔՊ-ի վերնախավից հորդորել են կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացնել․ «Ժողովուրդ» «Ոտը պոկելու եմ»․ Դավթաշենից ԱԺ հասած ՔՊ պատգամավորի քրեածին անցյալը․ «Ժողովուրդ» Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Թրամփը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ է զանգահարել Էրդողանին Իմ մուտքն ԱԺ արգելափակվել է՝ երեկ Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած «միջադեպի» պատճառով. Սուքոյան Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան Խոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Չեմ պատրաստվում ամեն ապագա մոժոժի ասածին անդրադառնալ․ Բագրատ Միկոյանը՝ Վահագն Ալեքսանյանի մասին ՀՅԴ անդամները Մոսկվայում հանդիպումներ են ունեցել

«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվել է՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ

Քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը, ով մեղադրվում է քրեական հեղինակություն համարվող «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության կազմակերպման գործով, կրկին կալանավորվել է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը և բեկանել Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 28-ին կայացած նիստում որոշել է Ստեփանյանի և Կյուրեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը։

Ընդ որում, սա նրանց կալանքից ազատելու Մելքոնյանի առաջին փորձը չէր։ Մասնավորապես, Ռուստամ Ստեփանյանի և Աշոտ Կյուրեղյանի գործով վերդիկտի հրապարակումը նախատեսված էր դեռ հունիսի 10-ին, ինչը չի իրականացվել, թեև դատաքննությունն ըստ էության ավարտվել էր, փոխարենը որոշել էր կալանքից ազատել նրանց։

Վերաքննիչ դատարանը, սակայն, բեկանել է որոշումը և կրկին կալանավորման որոշում կայացրել, իսկ սեպտեմբերի 8-ին Մելքոնյանը որոշել է ևս 21 օրով երկարացնել նրանց կալանքի ժամկետը։ Նշենք, որ գործով դատարանը պատրաստվում է հարցաքննել սույն դրվագով վկայի, որը ՌԴ-ում է գտնվում։ Ըստ այդմ, արդարադատության նախարարությունն իրավական փոխօգնության շրջանակներում դիմել է ՌԴ-ին՝ տեսակապով հարցաքննության կազմակերպման համար, սակայն պատասխան դեռևս չի ստացվել։

Ստեփանյանին և Կյուրեղյանին կալանքից արդեն երկրորդ անգամ ազատելու որոշումը դատախազությունը կրկին բողոքարկել է՝ պահանջելով բեկանել դատական ակտը և կրկին կալանավորելու որոշում կայացնել։ Բողոք ներկայացրել էր նաև պաշտպանը՝ պահանջելով Ռուստամ Ստեփանյանի և Կյուրեղյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնել և թողնել համակցված խափանման միջոցներից գրավը և բացակայելու արգելքը, կամ դրանց հետ համակցված կիրառել վարչական հսկողություն՝ սահմանափակելով նշված քրեական վարույթի մասնակիցների հետ շփումը: Բողոքները քննվել են դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ։

Դատախազության բողոքը, ինչպես արդեն նշվեց, բավարարվել է։ Վերաքննիչ դատարանն արդեն երկրորդ անգամ է գտնում, որ սպանության կազմակերպման գործով մեղադրյալ քրեական հեղինակությունը պետք է մնա կալանքի տակ և բեկանում է դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը։

Հիշեցնենք, որ սպանության դեպքը տեղի է ունեցել 2024թ․ հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում մահաբեր կրակոցներն արձակվել են բնակելի շենքի մոտ։ Հունիսի 11-ին՝ ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են ընդունվել երեք տղամարդ, որոնցից մեկը՝ 1988թ.ծնված տղամարդը, «պարանոցի շրջանի հրազենային վնասվածքով», եւս երկուսը՝ ծնված 1980թ., գլխի շրջանում։

Նրանց թվում էր նաեւ Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, որը գլխի շրջանում ստացած հարզենային վնասվածքներից մահացել է։ ՔԿ-ն հաղորդել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ: «LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>