Լավրովը ժամանել է ԱՄՆ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենին «Պսևդո» ընդդիմության ձևավորման գործընթացը սկսված է. Ստեփան Դանիելյան
Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց шղետի ազդանշան է ուղարկել Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը Պատերազմ Արցախում
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար Հարբած ամուսին, մատանի… քաղաքական բռնարարների վերջին երեսպաշտությունը Ցնցում կրիպտոարժույթների շուկայում. Ամենախոշոր կրիպտոբորսան ենթարկվել է հարձակման Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Երկակի ստանդարտների մասին... Սերգեյ Լավրովի այցն Իրան և մերձավորարևելյան փասիանսները Լավրովը ժամանել է ԱՄՆ Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ» «Էրեբունի-Երեւան 2808» տոնի համար ծախսվել է 766 մլն 756 հազար դրամ․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը» «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ Ավետ Կոնջորյանը նեղսրտած է. ՔՊ-ի վերնախավից հորդորել են կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացնել․ «Ժողովուրդ» «Ոտը պոկելու եմ»․ Դավթաշենից ԱԺ հասած ՔՊ պատգամավորի քրեածին անցյալը․ «Ժողովուրդ» Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Թրամփը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ է զանգահարել Էրդողանին Իմ մուտքն ԱԺ արգելափակվել է՝ երեկ Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած «միջադեպի» պատճառով. Սուքոյան Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան Խոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Չեմ պատրաստվում ամեն ապագա մոժոժի ասածին անդրադառնալ․ Բագրատ Միկոյանը՝ Վահագն Ալեքսանյանի մասին ՀՅԴ անդամները Մոսկվայում հանդիպումներ են ունեցել Այն ինչ այսօր տեղի ունեցավ ԱԺ-ում՝ պարունակում է հանցագործության ակնհայտ հատկանիշներ․ Թումասյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենին Իլհամ Ալիևը չի մեկնի Թուրքիա Գյումրիում ապրող Շիրակի գավառապետը որ գիրք կարդար, կիմանար, որ էդ «իվանների» շնորհիվ է 1921-ին Գյումրին ու էսօրվա Շիրակի մարզն ամբողջությամբ ազատագրվել ու մաքրվել թուրքական զորքերից. Էդուարդ Շարմազանով ԱԺ-ում այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, նրանց шhшբեկելու համատեքստում. Ղամբարյան 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի սադրիչ գրառման տակ Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց шղետի ազդանշան է ուղարկել Փաշինյանը վախեցել է Մոսկվայի կոշտ գնահատականներից. պետք է լինենք կոռեկտ և զգուշավոր․ Փաշինյանը՝ Ռուսաստանի դեմ հայտարարությունների մասին Փաշինյանը սպառնում է «հանրային ճնշում» գործադրել ԱԺ-ի վրա՝ սահմանադրությունը փոխելու համար

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում․ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք և քաղբանտարկյալներ» թղթածրարը՝ 2026 թ. հոկտեմբերի 29-ի թվակիրով։ Այն ներկայացնում է այն 20 հայերի վիճակը, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից ավելի քան երեք տարի անց։

20-ի թվում են Արցախի Հանրապետության նախկին քաղաքական և ռազմական ղեկավարներ, քաղաքացիական անձինք և ռազմագերիներ։ Նրանցից երկուսը պահվում են 2020 թ. պատերազմից ի վեր։ Բոլորը դատապարտված են և կրում են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման պատիժներ։ Թղթածրարը ներկայացնում է, թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը հայտնվել գերության մեջ, և պարունակում է տեղեկություններ 20-ից յուրաքանչյուրի մասին։

Թղթածրարն արձանագրում է.

·       դատավարություններ ռազմական դատարանում՝ դիտորդների համար հիմնականում փակ, իսկ դատավճիռներն ամբողջությամբ չեն տրամադրվել պաշտպանությանը.

·       2025 թ. դեկտեմբերից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի որևէ այց տեղի չի ունեցել.

·       Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցը մնում է չհրապարակված, քանի որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս.

·       Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումները դեռ քննության փուլում են.

·       խորհրդարանների, կառավարությունների և իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքը, ինչպես նաև տեղեկություններ երրորդ երկրների միջոցով այցեր կազմակերպելու անհաջող փորձերի մասին։

«Մինչ օրս ազատ արձակումները տեղի են ունեցել միայն քաղաքական գործարքների շրջանակում,– նշում է ՀԴԿԽ-ն։ – Նրանք պատանդներ են, և պետք է ազատ արձակվեն անհապաղ և անվերապահորեն՝ առանց փոխանակումների կամ քաղաքական զիջումների»։

Մինչև ազատ արձակումը թղթածրարը պահանջում է.

·       կանոնավոր անկախ մարդասիրական մուտք և բժշկական գնահատում.

·       անարգել կապ ընտանիքների և փաստաբանների հետ.

·       խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցի հրապարակում.

·       Եվրոպական դատարանի պահանջների լիարժեք կատարում.

·       2020 թ. գերեվարված և մինչ օրս անհայտ կորած առնվազն 80 հայի ճակատագրի

·       արդյունավետ քննություն։

Թղթածրարը լրացնում է ՀԴԿԽ-ի «Արդարադատություն» ըստ Ադրբեջանի — Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության և դատավճռի վերլուծություն» հավաքածուն, որը վերլուծում է Վարդանյանի գործով հրապարակված մեղադրական եզրակացությունը և դատավճիռը։ Զեկույցի անգլերեն ուղեկից հատորը՝ “Justice” According to Azerbaijan: The Prosecution, Trial and Conviction of Ruben Vardanyan” հատուկ զեկույցը, նույնպես հասանելի է։

Թղթածրարը (հայերեն)՝ https://armeniancause.net/wp-content/uploads/2026/10/20261029-hostage_prisoner_Dossier-Armenian-final.pdf
Հավաքածուն (հայերեն)՝ https://armeniancause.net/wp-content/uploads/2026/10/20261026-Vardanyan_Armenian_Compilation-fv.pdf

ՀԴԿԽ-ի բոլոր հրատարակությունները, այդ թվում՝ թղթածրարը և հատուկ զեկույցը, հասանելի են «Մեր հրատարակությունները» էջում՝ https://armeniancause.net/?page_id=1092

Կապ՝ office@armeniancause.org 

Հայ դատի կենտրոնական խորհուրդ
Երևան, 2026 թ. հոկտեմբերի 30

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>