Լավրովը ժամանել է ԱՄՆ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենին «Պսևդո» ընդդիմության ձևավորման գործընթացը սկսված է. Ստեփան Դանիելյան
Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց шղետի ազդանշան է ուղարկել Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը Պատերազմ Արցախում
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար Հարբած ամուսին, մատանի… քաղաքական բռնարարների վերջին երեսպաշտությունը Ցնցում կրիպտոարժույթների շուկայում. Ամենախոշոր կրիպտոբորսան ենթարկվել է հարձակման Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Երկակի ստանդարտների մասին... Սերգեյ Լավրովի այցն Իրան և մերձավորարևելյան փասիանսները Լավրովը ժամանել է ԱՄՆ Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ» «Էրեբունի-Երեւան 2808» տոնի համար ծախսվել է 766 մլն 756 հազար դրամ․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը» «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ Ավետ Կոնջորյանը նեղսրտած է. ՔՊ-ի վերնախավից հորդորել են կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացնել․ «Ժողովուրդ» «Ոտը պոկելու եմ»․ Դավթաշենից ԱԺ հասած ՔՊ պատգամավորի քրեածին անցյալը․ «Ժողովուրդ» Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Թրամփը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ է զանգահարել Էրդողանին Իմ մուտքն ԱԺ արգելափակվել է՝ երեկ Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած «միջադեպի» պատճառով. Սուքոյան Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան Խոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Չեմ պատրաստվում ամեն ապագա մոժոժի ասածին անդրադառնալ․ Բագրատ Միկոյանը՝ Վահագն Ալեքսանյանի մասին ՀՅԴ անդամները Մոսկվայում հանդիպումներ են ունեցել Այն ինչ այսօր տեղի ունեցավ ԱԺ-ում՝ պարունակում է հանցագործության ակնհայտ հատկանիշներ․ Թումասյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենին Իլհամ Ալիևը չի մեկնի Թուրքիա Գյումրիում ապրող Շիրակի գավառապետը որ գիրք կարդար, կիմանար, որ էդ «իվանների» շնորհիվ է 1921-ին Գյումրին ու էսօրվա Շիրակի մարզն ամբողջությամբ ազատագրվել ու մաքրվել թուրքական զորքերից. Էդուարդ Շարմազանով ԱԺ-ում այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, նրանց шhшբեկելու համատեքստում. Ղամբարյան 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի սադրիչ գրառման տակ Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց шղետի ազդանշան է ուղարկել Փաշինյանը վախեցել է Մոսկվայի կոշտ գնահատականներից. պետք է լինենք կոռեկտ և զգուշավոր․ Փաշինյանը՝ Ռուսաստանի դեմ հայտարարությունների մասին Փաշինյանը սպառնում է «հանրային ճնշում» գործադրել ԱԺ-ի վրա՝ սահմանադրությունը փոխելու համար

Սերգեյ Լավրովի այցն Իրան և մերձավորարևելյան փասիանսները

Մոսկվան կարող է կառուցողական դեր ունենալ Հորմուզի նեղուցի ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում

Քանի որ Թեհրանն ուղիներ է փնտրում հակամարտության նոր փուլից դուրս գալու համար, ռուսական կողմը հաջողությամբ հանդես է գալիս որպես դիվանագիտական գործընկեր՝ նպաստելով ավելի վաղ ձեռք բերված, բայց տարբեր պատճառներով հետաձգված տնտեսական պայմանավորվածությունների իրագործմանը:

Այսպես, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հանդիպումները Թեհրանում ցույց տվեցին, թե ինչպես են Մոսկվան և Թեհրանը արդյունավետորեն փոխգործակցում «Էփշտեյնի կոալիցիայի» չհրահրված ագրեսիայի պայմաններում, որն այս կամ այն կերպ (թեև տարբեր չափով) առնչվում է երկու երկրների շահերին։

Իրանի պաշտոնյաները ողջունել են Ռուսաստանի աջակցությունը և քննարկել Վաշինգտոնի հետ դիվանագիտական շփումների վերսկսման հնարավորությունը, մինչդեռ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել առաջընթացի հասնել էներգետիկայի, տրանսպորտի և առևտրի ոլորտներում համաձայնագրերի իրականացման հարցում:

Ռուսաստանը ձգտում է պահպանել ռազմավարական գործընկերոջը, պաշտպանել իր տարածաշրջանային ներդրումները և հաստատել իր կարգավիճակը որպես տերություն, որն ի վիճակի է ազդել Մերձավոր Արևելքում իրադարձությունների ընթացքի վրա: 

Ռազմական և տնտեսական աննախադեպ ճնշումների բախվող Իրանը դիվանագիտական հնարավորությունների և շոշափելի աջակցության կարիք ունի: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Լավրովի այցն անվանել է «ժամանակին»՝ սոցցանցերում ընդգծելով. «Մեր պատմության մեջ երբեք Իրանն ու Ռուսաստանն այդքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա»։ 

Լավրովն իր հերթին՝ հայտարարել է դիվանագիտական կարգավորմանը նպաստելու Մոսկվայի պատրաստակամության մասին, իսկ Արաղչին հաստատել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև ամերիկա-իրանական երկխոսության հարցը: Սմոլենսկից հայտնել են, որ Լավրովն իրանական կողմին տեղեկացրել է  Բահրեյնում արաբական երկրների ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների մասին:

Իրադարձությունների նման ընթացքը կարող է Մոսկվային հնարավորություն ընձեռել հանդես գալ որպես միջնորդ Թեհրանի և տարածաշրջանի այն երկրների մայրաքաղաքների միջև, որոնք մտահոգված են անվտանգության խնդիրներով և Պարսից ծոցում նավագնացության խափանումներով: 

Շատ բան, իհարկե, դեռ պետք է պարզվի։ Այսպես, իրանական ռեֆորմիստական «Էթեմաադ» օրաթերթը, վկայակոչելով մեկնաբաններին, ենթադրում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են համատեղ հանդես գալ որպես միջնորդներ՝ հունիսին ստորագրված, բայց արդեն շատ շուտով (ավելի վաղ գրել էինք) հաջողությամբ ձախողված ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրի վերականգնման ջանքերում:

Մեկ այլ ռեֆորմիստական թերթ՝ «Արման-է Մելլին», հարց է տալիս, թե արդյո՞ք Լավրովը «խաղաղության, թե պատերազմի ուղերձ» է բերում, և ենթադրել է, որ հոկտեմբերի 20-ին Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի այցը Թեհրան կարող էր լրացնել ռուսական նախաձեռնությունը (միաժամանակ Իրանում էր գտնվում նաև Քաթարից ժամանած պատվիրակությունը):

Ավելի վաղ Իսլամաբադի միջնորդությամբ ձեռք բերված 14 կետից բաղկացած համաձայնագիրը հիմք էր առաջարկել ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելու և կայուն կարգավորման հասնելու համար, սակայն Հորմուզի նեղուցում ապագա պայմանավորվածությունների ու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անորոշությունը, ինչպես նաև պատժամիջոցների վերացման հետ կապված շարունակվող հարցերը նպաստել են դրա ձախողմանը: Ռազմական գործողությունների վերսկսումն ու փոխադարձ մեղադրանքներն էլ ավելի են խաթարել փոխադարձ վստահության հնարավորությունը։

Մոսկվան կարող է նպաստել կապի ուղիների վերականգնմանը, սակայն նրա համար հեշտ չի լինի կարգավորել բուն առարկայական տարաձայնությունները՝ Թեհրանի հետ իր կապերի առանձնահատկությունների պատճառով։ Մոսկվայի դերը կարող է ավելի արդյունավետ լինել՝ որպես շփումներին նպաստող միջնորդ, քան որպես որևէ պայմանավորվածության երաշխավոր։ Հայտնի է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ 

Ռուսաստանը պատճառներ ունի ձգտելու, որպեսզի հակամարտությունն էլ ավելի չսրվի։ Երկարատև պատերազմը կարող է վտանգել Իրանում ռուսական ընկերությունների լայնածավալ ներդրումային ծրագրերը, անհանգստացնել տարածաշրջանային գործընկերներին, ինչպես նաև ռիսկեր ստեղծել այն տրանսպորտային և էներգետիկ նախաձեռնությունների համար, որոնք Մոսկվան առաջ է քաշում՝ որպես այլընտրանք Արևմուտքի կողմից վերահսկվող համակարգերին: 

Բացի այդ, դիվանագիտական առաջխաղացումը թույլ կտար հաստատել այն թեզը, որ Ռուսաստանը մնում է ազդեցիկ խաղացող միջազգային ասպարեզում՝ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կարևոր միջազգային համաժողովների նախաշեմին։

Մերձավոր Արևելքում մրցակիցների դիրքերը թուլացնող հակամարտությունը կարող է համապատասխանել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, թեև անվերահսկելի էսկալացիան սպառնալիք է ստեղծում ռուսական նախագծերի և կապուղիների համար: 

Վերջին տարիներին Ռուսաստանի և Իրանի ռազմատեխնիկական փոխգործակցությունը դուրս է եկել սպառազինությունների մատակարարման շրջանակներից՝ ներառելով դիվանագիտական համակարգումը, տնտեսական ինտեգրումը և անդրսահմանային տրանսպորտային նախագծերը, ինչը, սակայն, դեռ չի նշանակում լիարժեք դաշնակցություն ավանդական իմաստով:

Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը ստորագրվել է երկու երկրների նախագահների կողմից 2025 թվականի հունվարին և ուժի մեջ է մտել նույն թվականի հոկտեմբերին, ամրապնդել է համագործակցությունն անվտանգության, առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Ընդ որում, փաստաթուղթը կողմերից ոչ մեկին չի պարտավորեցնում ռազմական օգնություն ցուցաբերել մյուսի վրա հարձակման դեպքում։ 

Իրանցի պաշտոնյաները հրապարակայնորեն շնորհակալություն են հայտնել Մոսկվային հակամարտության ընթացքում ցուցաբերած աջակցության համար, սակայն չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչում է այն կայացել:

Լավրովի այցի արդյունքներով չի հայտարարվել նոր համաձայնագրերի կնքման կամ Ռուսաստանի կողմից անվտանգության որևէ երաշխիքի տրամադրման մասին: Գոնե առայժմ։ Ուստի, նշում են դիտորդները, միջնորդի դերում հանդես գալու Մոսկվայի պատրաստակամությունը չպետք է ընկալել որպես ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Իրանին ուղղակիորեն պաշտպանելու խոստում: 

Գաղտնիք չէ նաև այն, որ Մոսկվան հավասարակշռում է Իրանի հետ հարաբերությունները և Պարսից ծոցի արաբական պետությունների հետ կապերը։ Բահրեյնում Լավրովի բանակցությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը երկխոսություն է վարում տարածաշրջանի երկրների կառավարությունների հետ, որոնք մտահոգված են հակամարտության զարգացմամբ, մասնավորապես, Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության հարցերով: Արաբական միապետությունները կարող են ողջունել Ռուսաստանի դիվանագիտական մասնակցությունը, բայց միևնույն ժամանակ զգուշությամբ կվերաբերվեն ցանկացած պայմանավորվածության, որը կընդլայնի Իրանի վերահսկողությունն այդ ջրային ուղու նկատմամբ։

Մոսկվայի համար բոլոր շահագրգիռ կողմերի հետ շփումների պահպանումն առավելություն է։ Իսկ Թեհրանի համար հարց է առաջանում՝ արդյո՞ք Ռուսաստանն իր ազդեցությունը կօգտագործի Իրանի համար ընդունելի պայմանների հասնելու համար, թե՞ առաջնահերթություն կտա տարածաշրջանային այնպիսի կարգավորմանը, որը համապատասխանում է ռուսական շահերին, նույնիսկ, եթե հանուն դրա Թեհրանը ստիպված լինի զիջումների գնալ։ 

Իրանի նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ Փեզեշքիանը կոչ է արել արագացնել երկկողմ համաձայնագրերի իրականացումը՝ պաշտոնյաներից պահանջելով համագործակցության հստակ ժամկետներ սահմանել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, էլեկտրաէներգետիկան, տրանսպորտը և առևտուրը: Սա տեղի է ունենում նրա՝ Մոսկվա սպասվող այցի նախապատրաստման համապատկերին։ 

Երկու պետություններն էլ ընդհանուր շահեր ունեն տրանսպորտային ենթակառուցվածքների, մասնավորապես՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցում, որը Ռուսաստանը կապում է Իրանի հետ՝ դեպի հնդկական և այլ շուկաներ ելքով: Ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը նախատեսում է նաև էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնում և առևտրի դյուրացման մեխանիզմների ստեղծում: Սակայն, դատելով բաց աղբյուրներում առկա տվյալներից, մեկ տարի անց այդ պաշտոնական պարտավորություններն այդպես էլ չեն հանգեցրել դրանց օպերատիվ իրագործմանը։

Մոսկվան և Թեհրանը բազմիցս երկկողմ գործընկերությունը դիրքավորել են որպես արևմտյան շուկաներից կախվածությունը և պատժամիջոցային ճնշումը նվազեցնելու միջոց: Բացի այդ, որպես առևտրի և տարածաշրջանային կապերի զարգացման գործիքներ՝ առաջ են մղվում բազմակողմ ձևաչափերը, ինչպիսիք են BRICS-ը (ԲՐԻԿՍ), Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ): Բացի այդ, վերջերս Թուրքմենստանում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Իրանի նախագահը նախաձեռնել է «ԱՊՀ+1» ձևաչափի ստեղծումը: 

Լավրովի այցն արտացոլում է մի գործընկերություն, որը սերտ է, բայց ոչ անվերապահ։ Մոսկվան կարող է ապահովել դիվանագիտական հասանելիություն, սատարել Իրանի դիրքերը միջազգային հարթակներում և զարգացնել առևտրային համագործակցությունը։ Սակայն շատ ավելի քիչ ակնհայտ է, թե արդյո՞ք նրան կհաջողվի Վաշինգտոնին դրդել փոխզիջման, կամ համոզել Թեհրանին՝ ընդունել երկարաժամկետ կարգավորման համար անհրաժեշտ պայմանները։ 

Այս այցի հաջողության գլխավոր չափանիշը կլինեն ոչ թե ռազմավարական համերաշխության մասին հայտարարությունները, այլ իրական քայլերը՝ բանակցությունների վերսկսումը, նավարկության ազատության վերականգնման հուսալի մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև այն պայմանավորվածությունների իրագործման առաջընթացը, որոնք մինչ այժմ մնացել են միայն բարի ցանկություններ։

ՅՈՒՐԻ ՄԱՎԱՇԵՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>