Նախնական տվյալներով Պուտինը հավաքել է ձայների ավելի քան 72 տոկոսը
Ըստ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալների, նախնական հաշվարկվել է ձայների ավելի քան 22 տոկոսը: Ընտրություններին մասնակցել է քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը: Այս պահի դրությամբ առաջատարը, ինչպես և կանխատեսվում էր, Պուտինն է: նրա օգտին քվեարկել են ընտրողների ավելի քան 72 տոկոսը: երկրորդ տեղում կոմկուսի ներկայացուցիչ Պավել Գրուդինինն է՝ մոտ 16 տոկոս, երրորդ տեղում է Ժիրինովսկին՝ իր 7 տոկոսով: Սոբչակը ստացել է 1,3 տոկոս, Յավլինսկին՝ 0,8 տոկոս, Բաբուրինը, Տիտովը և Սուրայկինը 0,6 տոկոս՝ ամեն մեկը:
Zham.am

