Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր
Վրաց-հայկական սահմանին կանխվել է մոտ 225 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ոսկու խմբաքանակի՝ Վրաստան ապօրինի ներմուծման փորձը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։
Գերատեսչության տվյալներով՝ «Սադախլո» մաքսային անցակետում օտարերկրյա քաղաքացին փորձել է անցկացնել տարբեր չափերի ոսկու ձուլակտորներ՝ ընդհանուր 1707 գրամ քաշով՝ դրանք թաքցնելով գուլպաների և կոշիկների մեջ։
Փորձաքննությամբ առգրավված թանկարժեք մետաղի մաքսային արժեքը գնահատվել է 576 հազար 585 լարի, ինչը համարժեք է մոտ 225 հազար ԱՄՆ դոլարի։
Գործի նյութերը փոխանցվել են իրավասու մարմիններին՝ հետագա քննության և օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար։

