Չեմ պատրաստվում ամեն ապագա մոժոժի ասածին անդրադառնալ․ Բագրատ Միկոյանը՝ Վահագն Ալեքսանյանի մասին
5-րդ ալիքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանից խնդրել է մեկնաբանել Վահագն Ալեքսանյանի ելույթը, որին ի պատասխան նա նշել է․
«Ամենայն հարգանքով Ձեր լրատվամիջոցի ու լրագրողների աշխատանքին՝ ես նախագահի գրասենյակի ղեկավարն եմ։ Նախագահն այսօր մեկուսացված է՝ Ալիևի պատվերով։ Ես կարող եմ անդրադառնալ քաղաքական հարցերի, չեմ պատրաստվում ամեն ապագա մոժոժի ասածին անդրադառնալ»,– ասել է Բագրատ Միկոյանը։

