Այն ինչ այսօր տեղի ունեցավ ԱԺ-ում՝ պարունակում է հանցագործության ակնհայտ հատկանիշներ․ Թումասյան
Իրավաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը գրում է․
«Այն ինչ այսօր տեղի ունեցավ ԱԺ-ում՝ պարունակում է հանցագործության ակնհայտ հատկանիշներ, քանի որ տարածված տեսանյութերում բացահայտ երևում է, թե պատգամավորներից ով է ցանկանում բաժանել վիճողներին, իսկ ով՝ թշնամաբար հարվածում․․․․․
Եթե ՀՀ գլխավոր դատախազն իրավական գնահատական տալու նպատակով չիրականացնի իր գործառույթները, հետո չպետք է զարմանանք, որ ՀՀ-ում ավելանում են երեխայի նկատմամբ բռնությունները, ընտանեկան և կենցաղային բռնությունները, խուլիգանության դեպքերը՝ ներառյալ ավտոբուսում կամ համացանցում, և այլ բռնի հանցագործությունները։
Հ․Գ․ Այս տեսանյութում ուժի և իշխանության տեսությունն ամրապնդվում է հասարակությունում, այլ ոչ թե վերացվում՝ ինչին միտված է ներկա բոլոր օրենսդրական և այլ միտումները․․․»

