Իլհամ Ալիևը չի մեկնի Թուրքիա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարողանա մասնակցել Թուրքիայում կայանալիք Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին՝ նախապես նախատեսված միջոցառումներին իր ներգրավվածության և խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հոկտեմբերի 30-ին Ալիևը կպարգևատրի աշխարհի առաջնության և FIFA U-15 փառատոնի եզրափակչի մասնակիցներին:
Ալիևի անունից արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կներկայացնի Ադրբեջանը Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում: Ադրբեջանի ներկայացուցիչները նաև ակտիվորեն կմասնակցեն գագաթնաժողովի ընթացքում անցկացվող այլ համապատասխան միջոցառումներին:
Ջեյհուն Բայրամովն արդեն Թուրքիայում է։

