Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց шղետի ազդանշան է ուղարկել
«Երևան-Միներալնիե Վոդի» չվերթ իրականացնող ինքնաթիռը, որը աղետի ազդանշան էր տվել, վայրէջք կատարեց Երևանում։ SHOT-ի տվյալներով՝ պատճառը տեխնիկական անսարքությունն էր։
«Ազիմութ» ավիաընկերության օդաչուները թռիչքից 20 րոպե անց 7700 ազդանշան են տվել, որը վկայում է ինքնաթիռում արտակարգ իրավիճակի մասին. այդ պահին «Superjet-100»-ը հասել էր ՀՀ Ծիլքար գյուղի մոտակայքը: Անմիջապես դրանից հետո ինքնաթիռը սկսել է շրջադարձ կատարել և ուղղություն վերցրել դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:
ArmeniaSputnik–ին հայտնել են Քաղավիացիայից հայտնել են, որ Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռի հետ ոչ մի լուրջ բան չկա. «Արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, տեխնիկական զննումից հետո նորից կմեկնի»։
Superjet-ը շահագործվում է ավելի քան 8 տարի է։ Telegram ալիքի հաղորդմամբ՝ մոտ մեկ տարի առաջ նույն ինքնաթիռը առաջին փորձի ժամանակ չկարողացավ թռիչք կատարել Երևանից և ստիպված եղավ վերադառնալ կայանատեղի՝ վերագործարկման համար։

