Ողջունում եմ ՔՊ պատգամավորների գործողությունները և աջակցում եմ, աթոռով է, թե ինչով է, համարժեք է ու ճիշտ. Փաշինյան(լրացված)
«Բազմիցս ասել եմ և ուզում եմ ընդգծել, որ դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ ՔՊ-ի էսօր ձեռնարկած միջոցառումներին։ Եթե որևէ մեկն ընդդիմադիր է, այն չի նշանակում, որ պետք է լկտիանա»,- կառավարության ճեպազրույցների ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնոլով ԱԺ-ում ծեծկռտուքի վերաբերյալիր գովասանքի գրառումը։
Նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ «Ուժեղ Հայաստան» խմբայկցության անդամը ԱԺ ամբիոնից իրեն «լկտի է պահել և ի հեճուկս խնդրանքների, հորդորների, ներողություն չխնդրել, պարզ էր, որ սրանով էլ ավարտվելու է»։
«Ես բռնության ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա և, այո, ողջունում եմ ՔՊ պատգամավորների գործողությունները և աջակցում ե, աթոռով է թե ինչով է, համարժեք է ու ճիշտ»,- ասաց փաշինյանը և մեկ այլ հարցի պատասխանելով զարգացրեց իր միտքը։
«Եթե որևէ մեկը կա, որ մտածում է, թե կարող է ձեռքըերկարացնի, որ խփի կամ բան անի, այդ ձեռքը մենք կջարդենք, չեմ ասում , աթոռով թե ինչով, պետք լինի աթոռով էլ կջարդենք, շատ ուղիղ եմ ասում, սեթևեթելու կարիք չունեմ։ Թող իրենց տեղը իմանան և երբ որ իրենց էդ դուրսպրծուկը դուրս էր տալիս էդ ամբիոնից, և երեք ամիս ՔՊ-ն ասում եր գնահատական տվեք տեղի ունեցածին, չտվին՝ դե հիմա թող ուտեն, ու սրանից հետո միշտ լինելու է այդպես»։
Աղբյուրը` Panorama.am

