«Պսևդո» ընդդիմության ձևավորման գործընթացը սկսված է. Ստեփան Դանիելյան Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Պատերազմ Արցախում
Ալիևի վրա է վաճառում արտահերթ ընտրությունների գնալու շանտաժը. Տիգրան Քոչարյան Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». ՀՀ ՄԻՊ Նիկոլ Փաշինյանի իշխանության uшդրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ. «Ուժեղ Հայաստան» Ողջունում եմ ՔՊ պատգամավորների գործողությունները և աջակցում եմ, աթոռով է, թե ինչով է, համարժեք է ու ճիշտ. Փաշինյան(լրացված) «Աղի լճի» մոտակայքում փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ Մարդիկ, որոնք ամիսներով մեր ներվերը uղnցում էին, կերшն բերնին ու վատ կերան. Նարեկ Կարապետյան «Պսևդո» ընդդիմության ձևավորման գործընթացը սկսված է. Ստեփան Դանիելյան Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ փաշինյանական կառավարության որոշումը Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները 2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Կռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչել «Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը» «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ» Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ» Գնացքների ողբերգական բախումից հետո Իսպանիայում սուգ է ու ցույցեր Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News ԹՐԻՓՓ-ը թակարդ է, որի տարածքը ֆիքսված չէ, այն ավելացնում է Հայաստանի գոյաբանական ռիսկերը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ) Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը Բրազիլիայի նախագահի թեկնածուն փախուստի է դիմել երկրից

«Պսևդո» ընդդիմության ձևավորման գործընթացը սկսված է. Ստեփան Դանիելյան

Ընդդիմությունը չպետք է մասնակցի ՏԻՄ ընտրություններին, որովհետև դա անիմաստ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ ավելացնելով, որ մասնակցությունն անիմաստ է հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հիմնական ընդդիմադիրների ղեկավարները ձերբակալվեցին ու մինչև հիմա գտնվում են կալանքի տակ։

«Այն բանից հետո, երբ տեսան, թե ինչպես են անցնում ընտրությունները, հատկապես ԲՀԿ-ի դեպքը հաշվի առնելով՝ ընտրություններին մասնակցելը նշանակում է լեգիտիմացնել դրանք և ինչ-որ առումով համագործակցել իշխանության հետ։ Այս առումով, ես կարծում եմ, պետք է անցած ընտրություններին ևս չմասնակցեին, թող ՔՊ-ն 100% ձայներ հավաքի, ինչը, ըստ էության, տեսնում ենք։ Դրանց չմասնակցելով՝ նրանք այդ ընտրությունները կդարձնեին ոչ լեգիտիմ՝ հայտարարելով, որ ընտրական համակարգը Հայաստանում չի գործում»,- նշել է քաղաքագետը։

Դանիելյանը միաժամանակ ընդգծել է, որ մյուս կողմից էլ, քանի որ ընդդիմադիր այդ հիմնական ուժերը միմյանց հետ չեն համագործակցում, անընդունակ են միասնական որոշումներ կայացնելու, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։

«Այսինքն՝ յուրաքանչյուրը մտածում է իր մասին, մտածում է՝ թեկուզ մի 5-10% ձայն ունենալ տեղական ընտրություններում և հայտարարել, որ անցողիկ շեմն հաղթահարել են, և դա իրենց համար հաղթանակ է»։

Նրա գնահատմամբ՝ այդ իրավիճակում նաև հանրության մասնակցությունն էապես ավելի ցածր կլիներ, և դա ցույց կտար, որ հանրությունն արդեն ընտրությունների նկատմամբ վստահություն չունի։

«Եթե ընդդիմությունն ընտրություններին չի մասնակցում, ապա իշխանության մեջ այդ մրցակցային համակարգը չի գործում, հատկապես ՏԻՄ ընտրություններում։ Այսինքն՝ ըստ էության, ՏԻՄ ընտրությունների «հաղթողները» նշանակվում են իշխանության կողմից։ Քանի որ իշխանությունում տարբեր խմբավորումներ կան, հատկապես տեղերում, թե ով որքան ձայն կարող է հավաքել, ով ինչ հեղինակություն ունի, դա էլ է փլուզվում։ Դա տանում է այս համակարգի ճահճացմանը, որն ապագայում իրենց համար վատ հետևանքներ կունենա»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե այն տեղերում, որտեղ իշխանությունը վստահ չէ, որ կհաղթի, նոր պրոքսի ուժեր է ձևավորում, ինչպես, օրինակ, Ստեփանավանում, Դանիելյանն ասել է.

«Իսկ ո՞վ ասաց, որ իշխանությունը Ստեփանավանում չի հաղթել։ Ինչպես փաստացի վարչապետն էր ասում՝ պետք է իրենց համար ընդունելի ընդդիմություն ձևավորել։ Այսինքն՝ «փսևդոընդդիմություն», և այդ «փսևդոընդդիմության» ձևավորման գործընթացը, բնականաբար, պետք է սկսել ՏԻՄ-երից։ Այդ փորձարկումներն արդեն ընթանում են։ Շատ տեղերում նույնիսկ իրենք են թույլ տալիս, որ իրենց համար ընդունելի ուժերը ինչ-որ տեղերում հաղթեն, ձայներ հավաքեն՝ ապագայում նրանցից նոր ընդդիմություն ձևավորելու համար։

Հատկանշական է, որ «Հանրապետություն» կուսակցությունն այդ պրոքսի ուժերի մեջ պարտվում է, այսինքն՝ պրոքսի ուժերի մեջ ևս ինչ-որ մրցակցություն են փորձում ստեղծել, և բնական եղանակով ով որ կարողանում է, թող ինքը կայանա։ Այսինքն՝ այդ նույն պրոքսի ուժերի մեջ մրցակցություն ձևավորելու փորձն է արվում»։

Դիտարկմանը, թե արդյո՞ք չի պարտվում հենց այն պատճառով, որ հասարակությունը հասկանում է, որ «Հանրապետությունը» «պրոքսի» ուժ է, և հետևապես, արդյո՞ք հաջորդ ՏԻՄ ընտրություններում այսօր հաղթած սատելիտ կուսակցությունը ևս չի պարտվելու, քաղաքագետը պատասխանել է, որ սա, իհարկե, դերակատարում ունի, սակայն մեկ այլ հանգամանք ևս կա։

«Փաստացի վարչապետի համար մաքուր արևմտյան ազդեցության տակ գտնվող ուժերը նույնպես վստահելի չեն, որովհետև դրանք իր կողմից ամբողջովին չեն կառավարվում, այլ նաև դրսից են կառավարվում։ Ինչ-որ պահի նրանք կարող են դրսից հրահանգ ստանալ և իր համար պրոբլեմներ ստեղծել։ Դա վերաբերում է նաև այսպես կոչված «քաղաքացիական հասարակությանը»։ Այդ դեպքում իրեն ավելի հարմար է, որպեսզի պրոքսի ուժերը դրսից կախվածություն չունենան, անգամ՝ Արևմուտքից։ Մյուս կողմից էլ Արամ Սարգսյանի՝ կաթողիկոսի ձեռքը համբուրելը Փաշինյանն ապտակ է համարում իրեն և, իհարկե, դա չի կարողանում ներել»։
Աղբյուր՝ Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>