«Պսևդո» ընդդիմության ձևավորման գործընթացը սկսված է. Ստեփան Դանիելյան Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Պատերազմ Արցախում
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». ՀՀ ՄԻՊ Նիկոլ Փաշինյանի իշխանության uшդրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ. «Ուժեղ Հայաստան» Ողջունում եմ ՔՊ պատգամավորների գործողությունները և աջակցում եմ, աթոռով է, թե ինչով է, համարժեք է ու ճիշտ. Փաշինյան(լրացված) «Աղի լճի» մոտակայքում փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ Մարդիկ, որոնք ամիսներով մեր ներվերը uղnցում էին, կերшն բերնին ու վատ կերան. Նարեկ Կարապետյան «Պսևդո» ընդդիմության ձևավորման գործընթացը սկսված է. Ստեփան Դանիելյան Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ փաշինյանական կառավարության որոշումը Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները 2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Կռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչել «Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը» «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ» Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ» Գնացքների ողբերգական բախումից հետո Իսպանիայում սուգ է ու ցույցեր Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News ԹՐԻՓՓ-ը թակարդ է, որի տարածքը ֆիքսված չէ, այն ավելացնում է Հայաստանի գոյաբանական ռիսկերը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ) Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը Բրազիլիայի նախագահի թեկնածուն փախուստի է դիմել երկրից Հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ցենզուրայից դուրս ինչ բառ ու շարժում ասես չի ասել ու չի արել․ Խամոյան

Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները

Իհարկե,  թվային տեսքով, այսպես կոչված՝ արաբական կուսակությունները հավաքել են ձայների մոտ 15 տոկոսը:

Սակայն այդ արդյունքով  նրանք հնարավորություն են ստացել այդ երկրի քաղաքական դաշտում  յուրօրինակ քաղաքական ջոկերի դերակատարում ունենալ:

Բանն այն է, որ անցած հոկտեմբերի 27-ի խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետի ուժին չհաջողվեց ստանալ խորհրդարանական մեծամասնություն:

Մեծամասնություն կազմող կառավարություն ձևավորելու համար քաղաքական ուժերին, կամ միավորներին  անհրաժեշտ էր  խորհրդարանում ստանալ 61 տեղ (Քնեսեթն՝ Իսրայելի խորհրդարանը,  ունի 120 տեղ):

Քնեսեթի 120 տեղերն ընտրվում են համամասնական ընտրակարգով։ Ընտրությունների համար ընտրական անցողիկ շեմը  քաղաքական կուսակցությունների համար 3.25% է։

Գործող Նեթանյահուի կառավարությունը իշխանության եկավ 2022 թվականի վերջին շաբաթում՝ փոխարինելով Նաֆթալի Բեննեթի և Յաիր Լապիդի գլխավորած լայն կոալիցիային, որը կարճ ժամանակով վերջ դրեց Նեթանյահուի 12-ամյա կառավարմանը: Գործող կոալիցիան սկզբում բաղկացած էր «Լիկուդ»-ից և մի քանի ծայրահեղ աջ և ծայրահեղ ուղղափառ կուսակցություններից, բայց պահպանվել էր միասնական՝ չնայած անկայուն քաղաքական մթնոլորտին: Այն բախվեց  լայնածավալ բողոքի ցույցերի ամբողջ երկրում՝ դատական ​​բարեփոխումների ծրագրերի և Համասի հետ պատանդների գործարքի քննարկումների պատճառով:

Նեթանյահուի ամենածանր հարցը դարձավ կրոնական շրջանակներից բանակ զորակոչելու հարցը:

Բանն այն է, որ Իսրայելի քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը պահանջում է, որ կրոնական շրջանակների երեխաները նույնպես անցնեն պարտադիր ծառայության, որին նույնպես կտրականապես դեմ են այդ նույն կրոնական շրջանակները:

Նրանց էլեկտորալ թիվը կազմում է Իսրայելի բնակչության մոտ 20 տոկոսը:

Նեթանյահուին հնարավոր է եղել պահպանել իր իշխանությունը հենց այդ շրջանակների աջակցության շնորհիվ:

Սակայն Նեթանյահուն չէր կարող հաշվի չնստել նաև հանրության մեծամասնության կարծիքի հետ, ինչը,  բնականաբար,  դուր չի գալիս օրթոդոքսներին:

Հենց այդ հակասության պատճառով էլ Նեթանյահուին չհաջողվեց ստանալ խորհրդարանական մեծամաասնություն անցած ընտրություններում:

Նա նոր խորհրդարանում կունենա 53 տեղ:

Սակայն մեծամասնություն չի ստանա նաև այդ երկրի գլխավոր ընդիմադիր ուժը՝ «Յաշար» կուսակցությունը՝ Գադի Այզենկոտի առաջնորդով: Նա և այլ ընդդիմադիր կուսակցություններ կսունենան  48 մանդատ։

Մնացած 19 մանդատն կստանան ծայրահեղ ձախ և այսպես կոչված արաբական կուսակցությունները:

Բանն այն է, որ Իսրայելի բնակչության ավելի քան 15 տոկոսը արաբներ են:

Նրանք ավանդաբար քվեարկում են իրենց ներկայացուցիչների օգտին, ինչպես, օրինակ քրդերը Թուրքիայում քվեարկում են իրենց կողմից ձևավորված կուսակցությունների օգտին:

Սովորաբար, Իսրայելում արաբ ընտրողները ակտիվ չեն եղել քվեարկությունների ընթացքում:

Մինչդեռ այս վերջին ընտրությունները  բացառություն կազմեցին, և արդյունքում նրանք կարող են ստանալ Քնեսեթում 17-19 տեղ:

Արդյունքում արաբները կարող են ջոկերի դեր կատարել՝  ընտրելով Իսրայելի հիմնական ուժերից որևէ մեկին:

Ներկա պահին, և՛  Նեթանյաուն,  և՛  իր հիմնական ընդդիմախոս Այզենկոտը հայտարարում են, որ չեն օգտվելու  արաբական կուսակցությունների հնարավորություններից:

Եթե Նեթանյահուի մասով դա հասկանալի է, քանի որ նա ներկայացնում է Իսրայելի ամենաարմատական հակաարաբական շրջանակներին, ապա Իսրայելի բանակի նախկին գլխավոր շտաբի պետի՝ Այզենկոտի մասով նման կատեգորիկ պնդում  անել չի կարելի:

Փորձագետների կարծիքով, այս վիճակում կա երեք տարբերակ:

Տարբերակ առաջին

Ընդդիմության լիդերը համաձայնվում է համագործակցել արաբական կուսակցությունների հետ և արդյունքում կկարողանա ձևավորել կառավարություն, և Նեթանյահուն իր թիմի հետ կանցնի ընդդիմության շարքերը:

Սակայն այդ քայլով, ըստ դիտորդների, Իսրայելի բանակի նախկին գլխավոր շտաբի պետը կարող է կորցնել այն հրեաների ձայները, որոնք կոշտ են տրամադրված արաբների հանդեպ, սակայն մերժում են Նեթանյահուին այլ պատճառներով (կոռուպցիա, 2023-ի հոկտեմբերի 7-ի խնդիրներ, դատաիրավական բարեփոխումնների հարց և այլն):

Տարբերակ երկրորդ

Նեթանյահուն կոալիցիա է կազմում հենց իր հիմնական հակառակորդի հետ: Ինչպես որ օրինակ Գերմանիայում քրիստոնյա-դեմոկրատները դաշինք կազմեցի սոցիալ-դեմոկրատների հետ:

Հայաստանում նման օրինակ եղավ, երբ 1998-ի նախագահական ընտրություններից հետո, Վազգեն Սարգսյանը դաշինք կազմեց Կարեն Դեմիրճյանի հետ և մասնակցեց ընտրություններին:

Ճիշտ է, այստեղ ոչ թե հետընտրական, այլ նախընտրական բնույթի դաշինքն էր:

Սակայն, ըստ դիտորդների, այս տարբերակն Իսրայելում չի աշխատի, մի շարք սուբյեկտիվ պատճառներով:

Տարբերակ երրորդ

Եթե լուծում չգտնվի,  ապա կնշանակվի նոր արտահերթ ընտրություն:

Այս տարբերակն ամենահավանականներից կարող է լինել, քանի որ վերը նշված երկու տարբերակները  դժվար կիրառելի են:

Սակայն, ըստ դիտորդների, մինչ այս տարբերակին անցնելը, Իսրայելի քաղաքական հիմնական դերակատարները փորձելու են մի շարք սինթեզված տարբերակներ, ինչը նշանակում է, որ այդ երկրին կարող է սպասվել երկարատև քաղաքական ճգնաժամ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>