«Պսևդո» ընդդիմության ձևավորման գործընթացը սկսված է. Ստեփան Դանիելյան Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Պատերազմ Արցախում
Ողջունում եմ ՔՊ պատգամավորների գործողությունները և աջակցում եմ, աթոռով է, թե ինչով է, համարժեք է ու ճիշտ. Փաշինյան(լրացված) «Աղի լճի» մոտակայքում փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ Մարդիկ, որոնք ամիսներով մեր ներվերը uղnցում էին, կերшն բերնին ու վատ կերան. Նարեկ Կարապետյան «Պսևդո» ընդդիմության ձևավորման գործընթացը սկսված է. Ստեփան Դանիելյան Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ փաշինյանական կառավարության որոշումը Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները 2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Կռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչել «Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը» «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ» Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ» Գնացքների ողբերգական բախումից հետո Իսպանիայում սուգ է ու ցույցեր Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News ԹՐԻՓՓ-ը թակարդ է, որի տարածքը ֆիքսված չէ, այն ավելացնում է Հայաստանի գոյաբանական ռիսկերը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ) Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը Բրազիլիայի նախագահի թեկնածուն փախուստի է դիմել երկրից Հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ցենզուրայից դուրս ինչ բառ ու շարժում ասես չի ասել ու չի արել․ Խամոյան «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին Հիմա ո՞վ է Մեղրին հանձնում, ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը. Խաղաղության պայմանագիր պետք չէ կնքել, Սահմանադրությունը պետք չէ փոխել. Արամ Օրբելյան

2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու ամիս պետական մի ամբողջ համակարգ ուսումնասիրել է՝ Ծավի խմելու ջրում սնդիկ կա՞, թե՞ ոչ։ Առողջապահության նախարարություն, Առողջապահության տեսչական մարմին, ՀՎԱԿ, Քննչական կոմիտե, մասնագիտական հանձնաժողովներ, լաբորատոր հետազոտություններ՝ Հայաստանում ու արտերկրում։ Եվ ի՞նչ է պարզվում վերջում։ Պետությունը հայտարարում է՝ սնդիկի պարունակությունը չի գերազանցում թույլատրելի սահմանը, ջուրն անվտանգ է։ Իսկ այդ ընթացքում ո՞վ է պատասխան տալու մարդկանց ապրած անհանգստության, ջրի սահմանափակման և պետական համակարգի այս ամբողջ քաշքշուկի համար։

Հիշո՞ւմ եք՝ ինչից սկսվեց այս պատմությունը։ Սեպտեմբերի սկզբին ահազանգ ստացվեց Ծավի խմելու ջրի որակի վերաբերյալ։ Նախնական ուսումնասիրության ընթացքում արձանագրվեց սնդիկի թույլատրելի առավելագույն մակարդակի գերազանցման վերաբերյալ եզրակացություն։ Հնչեց վտանգի ահազանգը, բնակիչներին ապահովեցին անվտանգ խմելու ջրով, սահմանափակեցին կասկածելի ջրի կենցաղային օգտագործումը։

Եվ սա պատահական չէր։ Խոսքը մարդկանց առողջության մասին էր։ Սնդիկը թունավոր նյութ է, և դրա հնարավոր առկայության հարցը կատակելու թեմա չէ։

Բայց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։

Շուրջ երկու ամիս պետական տարբեր կառույցներ զբաղվում են հետազոտություններով, ստեղծվում է միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով, վերցվում են նոր նմուշներ, կատարվում են լաբորատոր ուսումնասիրություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Մի ամբողջ պետական մեխանիզմ է աշխատում՝ պարզելու համար, թե իրականում ինչ կա Ծավի ջրում։

Եվ վերջում առողջապահության նախարարությունը հայտարարում է՝ սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը, հետևաբար ջուրն անվտանգ է։

Եթե ջուրն անվտանգ է, ապա ինչո՞ւ բնակիչները շուրջ երկու ամիս զրկված էին այն սովորական պայմաններում օգտագործելու հնարավորությունից։ Եթե սկզբնական ահազանգը հիմնավորված էր, ապա ինչպե՞ս է ստացվել, որ վերջնական արդյունքներն այլ պատկեր են ցույց տալիս։ Իսկ եթե սկզբնական գնահատականը սխալ էր, ո՞վ է պատասխանատու դրա համար։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ծավում վերջին անգամ ջրի փորձաքննություն իրականացվել էր 2024 թ.։

Ոչ մի պաշտոնանկություն, ոչ մի հրապարակային պատասխանատվություն, ոչ մի հստակ բացատրություն։ Պարզապես հերթական հաղորդագրությունը՝ ջուրն անվտանգ է։

Բայց պետական կառավարման իմաստը միայն վերջում հայտարարություն տարածելը չէ։ Պետական մարմինների պարտականությունն է ժամանակին, ճշգրիտ ու համակարգված գործել, իսկ սխալների կամ անհիմն որոշումների դեպքում՝ պատասխան տալ դրանց համար։

Եթե նախնական ահազանգը ճիշտ էր, պետք է բացատրել՝ ինչն է փոխվել։ Եթե այն սխալ էր, պետք է պարզել՝ ինչու։ Եթե գերատեսչությունների միջև համակարգման խնդիր է եղել, պետք է հանրությանը հայտնի դառնա՝ ով և ինչի համար է պատասխանատու։

Ծավի պատմությունը միայն սնդիկի մասին չէ։ Սա պետական կառավարման, հանրային վստահության և պաշտոնեական պատասխանատվության մասին է։

Երբ մարդկանց երկու ամիս ասում ես՝ ջուրը մի՛ օգտագործեք, իսկ հետո հայտարարում՝ ջուրն անվտանգ է, պարտավոր ես ոչ միայն արդյունքը հրապարակել, այլև բացատրել այդ երկու ամիսների յուրաքանչյուր կարևոր որոշման հիմքը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>