«Պսևդո» ընդդիմության ձևավորման գործընթացը սկսված է. Ստեփան Դանիելյան Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Պատերազմ Արցախում
«Պսևդո» ընդդիմության ձևավորման գործընթացը սկսված է. Ստեփան Դանիելյան Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ փաշինյանական կառավարության որոշումը Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները 2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Կռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչել «Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը» «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ» Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ» Գնացքների ողբերգական բախումից հետո Իսպանիայում սուգ է ու ցույցեր Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News ԹՐԻՓՓ-ը թակարդ է, որի տարածքը ֆիքսված չէ, այն ավելացնում է Հայաստանի գոյաբանական ռիսկերը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ) Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը Բրազիլիայի նախագահի թեկնածուն փախուստի է դիմել երկրից Հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ցենզուրայից դուրս ինչ բառ ու շարժում ասես չի ասել ու չի արել․ Խամոյան «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին Հիմա ո՞վ է Մեղրին հանձնում, ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը. Խաղաղության պայմանագիր պետք չէ կնքել, Սահմանադրությունը պետք չէ փոխել. Արամ Օրբելյան Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի «Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք» 1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

«Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «2018-ից հետո Նիկոլ Փաշինյանին հնազանդորեն ծառայած օլիգարխ Սամվել Ալեքսանյանը մտերիմների շրջանում տարիներ շարունակ իր պահվածքն արդարացնում է նրանով, որ մեծ տնտեսություն ունի, շատ մարդիկ են աշխատում` չի ուզում այդ մարդկանց հարվածի տակ դնել: Բայց պարզվեց` հերթը նաեւ նրան հասավ` «Մեգամոլ»-ը խլելու, գուցե` սեփականատիրոջը վախեցնելու եւ հետայսու եւս նրա քաղաքական չեզոքությունն ապահովելու, հնարավոր է անգամ` մեծ գումարներ վճարել պարտադրելու համար իրավական գործընթաց է սկսվել։ Գլխավոր դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություններ են արել եւ թերություններ հայտնաբերել սեփականացման գործընթացում, եւ անգամ դատական պրոցես է մեկնարկել` նշված տարածքը պետությանը վերադարձնելու համար։

Ըստ Գլխավոր դատախազության՝ «Երեւանի թիվ 7 շուկա» ՍՊԸ-ի օտարման գործընթացում խախտումներ է հայտնաբերվել։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ՝ կառավարության թույլտվությամբ, 2004 թվականին պետական սեփականություն հանդիսացող «ԱՐԿՌՈՍ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասն օտարվել է ֆիզիկական անձի՝ 160,5 միլիոն դրամով, մինչդեռ դրա գնահատված արժեքը կազմել է 306,3 միլիոն դրամ։ Այսինքն՝ բաժնեմասն օտարվել է շուրջ 145,8 միլիոն դրամով ցածր գնով՝ առանց սահմանված կարգով գնահատվելու։ Նշված տարածքում ներկայում գործում է «Մեգամոլ» առեւտրի կենտրոնը։

Դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ պետական շահերի պաշտպանության հայցը դատարանն արդեն ընդունել է վարույթ։
Մեր տեղեկություններով՝ ՀԿԿ-ում քննվող այս քրեական վարույթի բուն իմաստն այն է, որ փորձում են թելերը տանել հասցնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, եւ այս գործի շրջանակում նոր մեղադրանք է առաջադրվել նրան, քանի որ 2004-ին նա է եղել պաշտպանության նախարարը, եւ նրա զեկուցմամբ է, ըստ իրավապահների, 145 միլիոն 783 հազար 900 դրամով էժան վաճառվել նշված տարածքը՝ առանց աճուրդ հայտարարվելու։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանից, սակայն, իր սովորության համաձայն, նա չպատասխանեց մեր զանգերին։ Հիշեցնենք, որ նախօրեին Սերժ Սարգսյանի թիմակից Տիգրան Աբրահամյանը գրել էր ՀՀԿ նախագահին առաջադրված նոր մեղադրանքի մասին՝ որակելով այն զավեշտ, սակայն չէր մանրամասնել, թե ինչ վարույթի շրջանակում է կրկին մեղադրյալ դարձել երրորդ նախագահը։
Փորձեցինք զրուցել նաեւ Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ գործարար տիկին Շողերինայի հետ, ներկայացրինք դատախազության հաղորդագրությունը։ Նա ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, դրա մասին առաջին անգամ մեզնից է լսում։

Չի բացառվում, որ այս վարույթն էլ հերթական շոուն է, որով իշխանությունը փորձում է ցույց տալ, թե արդարադատությունը գործում է բոլորի նկատմամբ: Բայց, չգիտես ինչու, ոմանք նման վարույթների արդյունքում ամիսներով հայտնվում են կալանավայրում, իսկ մյուսները, առհասարակ, անգամ տեղյակ չեն լինում, որ իրենց հետ կապված նման գործընթաց կա»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>