«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում
«Հրապարակը» գրում է. «Սեպտեմբերին գրել էինք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրաժեշտ կտա Հայաստանին, 2018-ի ապրիլից պաշտոնավարող դեսպանից ո՛չ Հայաստանի իշխանությունն է գոհ, ո՛չ Ռուսաստանի, համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները։ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում․ Ալեքսանդր Վադիմովիչ Ստերնիկը բարձրաստիճան դիվանագետ է, 2012-ից ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրենն է, զբաղվում է Կենտրոնական Ասիայի երկրների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան) հետ հարաբերություններով: Աշխատել է Նյու Յորքում ՄԱԿ-ի հարցերով ՌԴ ներկայացուցչությունում: 2005-2011 թթ. Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատան ավագ խորհրդական, 2011-2012 թթ.՝ ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն»։

