Գնացքների ողբերգական բախումից հետո Իսպանիայում սուգ է ու ցույցեր
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի, մի քանի տասնյակ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ BBC-ն գրում է՝ Եվրոպայի ժամանակակից պատմության ամենասարսափելի երկաթուղային աղետներից մեկի պատճառով երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։
Փրկարարական խմբերն ամբողջ գիշեր հզոր լուսարձակների ներքո աշխատել են՝ կտրելով մետաղյա վագոնները, որպեսզի զոհերին հայտնաբերեն։ Այս նպատակով կիրառվում են անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ։
Հիշեցնենք՝ ողբերգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան, երբ Մադրիդից Սևիլիա ուղևորվող գնացքը բախվել է կանգնած վիճակում գտնվող մեկ այլ գնացքի։
Իսպանիայից Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է. «Ամբողջ Իսպանիան սգում է։ Կյանքեր են կործանվել, ընտանիքներ են քանդվել, ցավն անսահման է»։
Մադրիդում գնացքների երթևեկությունը կարգավորողների և մեքենավարների միջև եղած ձայնագրությունները վկայում են, որ արագընթաց գնացքներից մեկին շարժվելու թույլտվություն է տրվել, թեև դրանից առաջ գտնվող մեկ այլ գնացք կանգ խափանվել էր ու կանգ առել։
Iryo ընկերությունը հայտնել է, որ իր գնացքին հետևից բախվել է մեկ այլ գնացք, որը պատկանում է Իսպանիայի պետական երկաթուղային Renfe ընկերությանը և տեղափոխում էր 397 ուղևորի։
Բախման հետևանքով մի քանի վագոններ երկաթուղային գծից դուրս են եկել ու ներքև գլորվել։
Ողբերգական վթարից ժամեր անց Իսպանական TVE հեռարձակողի հաղորդմամբ՝ գիշերը մոտ 1500 մարդ է հավաքվել Մադրիդում գտնվող Իսպանիայի տրանսպորտի նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով երկրի վարչապետ Սանչեսի և նախարար նախարար Օսկար Պուենտեի հրաժարականները։
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել, ըստ աղբյուրի, մինչ այդ, ցուցարարները շշեր և լուսարձակներ են նետել։ Վիրավորների կամ ձերբակալությունների մասին տեղեկություններ չկան։ Սպասվում է, որ երկաթուղայինների մեքենավարներն այսօր կշարունակեն գործադուլը։ Իսպանիայի երկաթուղային մեքենավարների միությունը (Semaf) հայտարարել է, որ գործադուլը կանցկացվի «երկաթուղային անվտանգության պաշտպանության համար»։
Աղբյուրը` Panorama.am

