Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան
«Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը, նա միտումնավոր չհրավիրեց անվտանգությանը, մինչդեռ, եթե ամբիոնին լիներ որևէ ընդդիմադիր, անվտանգությունը րոպեական կհրավիրվեր»,- հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանը։
Նրա համոզմամբ, Ռուբեն Ռուբինյանն է կրում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը։
«Ռուբինյանն անհաղորդ դեմքով հետևում էր։ Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու, որովհետև երեկ բացահայտվեց, որ Սյունիքով Ադրբեջանին ճանապարհ են հանձնել ու նույնիսկ չեն նշում կորդինատները կամ չգիտեն, երևի իրենց շեֆը՝ ալիևը չի ասել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

