Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին
Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը Պատերազմ Արցախում
Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ փաշինյանական կառավարության որոշումը Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները 2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Կռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչել «Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը» «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ» Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ» Գնացքների ողբերգական բախումից հետո Իսպանիայում սուգ է ու ցույցեր Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News ԹՐԻՓՓ-ը թակարդ է, որի տարածքը ֆիքսված չէ, այն ավելացնում է Հայաստանի գոյաբանական ռիսկերը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ) Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը Բրազիլիայի նախագահի թեկնածուն փախուստի է դիմել երկրից Հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ցենզուրայից դուրս ինչ բառ ու շարժում ասես չի ասել ու չի արել․ Խամոյան «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին Հիմա ո՞վ է Մեղրին հանձնում, ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը. Խաղաղության պայմանագիր պետք չէ կնքել, Սահմանադրությունը պետք չէ փոխել. Արամ Օրբելյան Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի «Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք» 1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է Ադրբեջանի հաջորդ թիրախները լինելու են Սյունիքն ու Սևանը․ քաղաքագետ Իսրայելում հաշվել են ավելի քան 4 միլիոն ձայն. Կանխատեսվում է՝ Նեթանյահուն կստանա 54 տեղ, ընդդիմությունը՝ 49

Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Այն, որ իրականում կամ խորքում Ադրբեջանն ամենևին էլ խաղաղության չէ տրամադրված Հայաստանի ու հայության հանդեպ, ողջամիտ ընկալմամբ շրջանակների համար անգամ քննարկելու նյութ չէ. այնքան ակնհայտ է ագրեսիվ տրամադրվածությունը: Ինչպես ակնհայտ է այն, որ Ադրբեջանում, ինչպես 44-օրյա պատերազմից, այնպես էլ՝ հազարամյակներով հայաբնակ Արցախը բռնի հայաթափելուց հետո պետական մակարդակով շարունակվում են հայատյացության քարոզը և Հայաստանի հանդեպ զավթողական քարոզչաքաղաքական նախագծերի իրականացումը:

Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ անում են նորանոր հայտարարություններ, որոնք ոչ միայն հակասում են երկուստեք «առերես» հռչակված «խաղաղության հաստատման» գծին, այլև ակնհայտորեն թշնամական տրամադրվածություն են դրսևորում: Ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հրապարակավ պահանջ է հնչեցնում, թե՝ հայերը պիտի ադրբեջանցիներից ներողություն խնդրեն: Իլհամ Ալիևը ուղղակիորեն հոխորտում է, խոսում «թշնամուն ջախջախելու» մասին, նորից խեղաթյուրում է իրականությունը, չի թաքցնում պահանջները Հայաստանից ու հայ ժողովրդից, և այլն, և այլն:

Միևնույն ժամանակ, «զուգահեռ իրականության» մեջ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները խոսում են «խաղաղություն խնամելու» մասին: Դե, դա նորություն չէ, բայց ուշադրության արժանի է մեկ այլ զուգահեռում: Տեսեք... Ալիևը փաստացի հոխորտում է Հայաստանի ու հայության հասցեին, ասում է՝ «ջախջախեցինք թշնամուն»: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը գրեթե նույն բառերն է գործածում, բայց... էլի հայերի, տվյալ դեպքում՝ ընդդիմադիր հայերի դեմ: Փաշինյանը վերջին ՏԻՄ ընտրությունների համատեքստում հայտարարում է. «ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն կամ պրոքպական թեկնածուները և թիմերը տարան ջախջախիչ հաղթանակ»: Այսպես ասենք՝ հզոր է: Ըստ որում, թե՛ Ալիևի ու Փաշինյանի խոսքերի զուգահեռումը, թե՛ գործածած «ջախջախիչ» բառամթերքը:

 Բայց դա էլ դեռ ամենը չէ: Փաշինյանը օրերս նաև հայտարարեց, թե՝ «պատերազմի քառագլուխ կուսակցությունը ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի», թե՝ «Հայաստանից պետք է արմատախիլ անել լրտեսական ընդդիմությանը, որը կառավարվում է դրսից», թե՝ «պետք է ձևավորվի նոր՝ պետականակենտրոն ու իրական ընդդիմություն»։

Չենք հոգնի ու չենք զլանա կրկնել. կոնկրետ Փաշինյանն ու ՔՊ-ն, 8 տարի և մի քիչ ավելի լինելով իշխանություն, Հայաստանի ու Արցախի գլխին բերել են 1 լայնածավալ պատերազմ և առնվազն 3 խոշոր ու նաև ճակատագրական հետևանքներ ունեցող ռազմական բախումներ: Ու ո՞վ է «պատերազմի կուսակցություն», եթե ոչ հենց ՔՊ-ն:

Ընդդիմության մասին: Փաշինյանը, ինչպես միշտ, անում է մերկապարանոց, որևէ ապացույցով չուղեկցվող հայտարարություն, թե ընդդիմությունը լրտեսական է, կառավարվում է դրսից: Թող այդ դեպքում նշվի իր կալանավորած ընդդիմադիր լիդերներից որևէ մեկին, որին նման մեղադրանք է ներկայացված: Չկա նման բան: Կարծես սովորական բան է դարձել, որ պետության ղեկավարի դիրքից հանդես եկողը կարող է անպատասխանատու և որևէ փաստով չհիմնավորված հայտարարություններ անել, բայց դա իրականում խայտառակություն է ու առնվազն քաղաքական անպատասխանատվություն:

Ամենից կարևորը. ո՞վ է Փաշինյանը, որ որոշի, թե ով լինի կամ չլինի ընդդիմություն: Եթե իշխանությունն է որոշում կամ որոշելու, թե ով լինի ընդդիմություն կամ չլինի, ապա դա քաղաքագիտորեն նշանակում է երկու բան. նախ՝ դա արդեն բռնատիրական հասարակարգ է, որտեղ չկա ժողովրդավարություն, երկրորդ՝ իշխանության նշանակած «ընդդիմությունը» ընդդիմություն չէ, այլ նույն իշխանության կցորդ: Չնայած, երկու կետն էլ իրար հետ փոխկապակցված են:

 Առհասարակ, այս կամ այն քաղաքական ուժի ընդդիմություն կամ իշխանություն լինելը որոշում են ընտրողները՝ քվեարկությամբ և քվեարկության արդյունքում ձայների բաշխվածությամբ: Պարզ ասած՝ ընտրություններով միայն իշխանություն չէ, որ ձևավորվում է, ձևավորվում է նաև ընդդիմություն: Ուստի, Փաշինյանը չի կարող որոշել, թե ով լինի ընդդիմություն, ով չլինի: Կրկնենք՝ ժողովուրդն է որոշում: Ու մի օր էլ կարող է որոշել, որ Փաշինյանն է նորից ընդդիմություն, կարևոր չէ՝ ինչպիսի ընդդիմություն: Իսկ Փաշինյանն առայժմ միակ բանը, որ կարող է անել, ընդդիմությանը «ջախջախելուն» ուղղված գործողություններն են, ինչով զբաղված է արդեն քանի տարի: Բայց անօգուտ: Աջուձախ բոլորին կալանավորելով, անարգ ռեպրեսիաների դիմելով որևէ մեկն իր դիրքերը չի ամրապնդել: Եթե նույնիսկ ամրապնդել է, ապա չափազանց կարճ ժամանակի համար...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>