«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին
Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News ԹՐԻՓՓ-ը թակարդ է, որի տարածքը ֆիքսված չէ, այն ավելացնում է Հայաստանի գոյաբանական ռիսկերը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ) Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը Բրազիլիայի նախագահի թեկնածուն փախուստի է դիմել երկրից Հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ցենզուրայից դուրս ինչ բառ ու շարժում ասես չի ասել ու չի արել․ Խամոյան «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին Հիմա ո՞վ է Մեղրին հանձնում, ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը. Խաղաղության պայմանագիր պետք չէ կնքել, Սահմանադրությունը պետք չէ փոխել. Արամ Օրբելյան Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի «Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք» 1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է Ադրբեջանի հաջորդ թիրախները լինելու են Սյունիքն ու Սևանը․ քաղաքագետ Իսրայելում հաշվել են ավելի քան 4 միլիոն ձայն. Կանխատեսվում է՝ Նեթանյահուն կստանա 54 տեղ, ընդդիմությունը՝ 49 «Հրապարակ». Եթե մենք Փաշինյանին խանգարում ենք, նշանակում է` ազգային ենք, պետականամետ Կալանքների շղթան պետք է կտրվի «Սպորտում առանց պարտության հաղթանակ չի լինում... նոր ռեկորդ սահմանեցինք մեզ համար». ինչ են պատմում ԱԱ-ում հաղթած մարմնամարզիկները ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ Դանիելյան Գորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ տուժածներ կան Եկեք ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց Անդրանիկ Թևանյանի քաղաքական դերակատարումը շատ ավելին է, քան ընդդիմադիր գործչի գործունեությունը Փաշինյանը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան Փակվող շուկաներ և սպառնացող կոլապս. Տնտեսական վստահության ճգնաժամ «Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ «Հրապարակ»․ Համայնքապետը ստախոս է Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Ծառուկյան Պատմական հիշողության nչնչաgnւմը չի կարող դառնալ միջազգային անտարբերության հերթական լուռ էջը Գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ. Տիգրան Աբրահամյան

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 28-ին անցկացված ճեպազրույցում բացահայտ կոպիտ նեոնացիստական կարգախոս է որակել Շիրակի մարզպետ Առուշ Առուշանյանի արտահայտությունը «իվանների» մասին և հայտարարել, որ նման կոչերին տեղ չպետք է լինի հարգանքի արժանի հասարակությունում: Նա միաժամանակ ակնկալիք է հայտնել հայկական իշխանությունների «համապատասխան և միանշանակ արձագանքի» վերաբերյալ:

Որպես օրինակ այն բանի, որ հայերն ինքնակամ են ընտրել ռուսական անուններ և օգտագործել դրանք հասարակական ու մասնագիտական ​​կյանքում, Զախարովան բերել է մարշալ Իվան Քրիստափորի Բաղրամյանին: Զախարովան հիշեցրել է, որ մարշալ Բաղրամյանն ինքն իրեն անվանում էր Իվան և այդ անունով էր ստորագրում իր ինքնակենսագրական գրառումները:

«Մարշալ Բաղրամյանը չէ՞ որ ինքն իրեն Իվան էր անվանում: Եվ մենք գտել ենք նրա սեփական ինքնակենսագրական գրառումները, որոնք գրված են առաջին դեմքով և ստորագրված են հենց այդպես՝ Իվան Բաղրամյան, 1979 թվական»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա հղում է կատարել Մոսկվայում 2021 թվականին «Центрполиграф» հրատարակչության լույս տեսած «Իվան Քրիստափորի Բաղրամյան. իմ հուշերը» գրքին: Դրանում մարշալը հիշում է 1916 թվականի ամռան իրադարձությունները, երբ որպես շարքային ծառայում էր գեներալ Բարատովի արշավախմբային կորպուսում:

«Դասակի հրամանատար, ավագ ենթասպա Բոլոտինցևը, որին զինվորները Սավելիչ էին կոչում, կանչում է նրան: «Գիտես, Իվան, թեկնածուներ են պահանջվում Թիֆլիսի ենթասպաների դպրոց ուղարկելու համար»: Եվ Բաղրամյանն ինքը շարունակում է. «Շատ չանցած՝ մյուսների թվում ինձ էլ ուղարկեցին ենթասպաների դպրոց»»,- պատմել է Զախարովան:

Նա նշել է, որ «Իվան» դիմելաձևը մարշալի հուշերում գործածվում է առանց վերապահումների ու ուղղումների։ «Այդպես էին նրան կոչել դեռևս 1916 թվականին: Եվ այդպես նա ինքը գրի էր առել դա ավելի քան 60 տարի անց»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ մարշալի թոռը՝ Իվան Սերգեևիչ Բաղրամյանը, կրում է նույն անունը և գլխավորում է Մարշալ Բաղրամյանի անվան պատմական հիշողության պահպանման հիմնադրամը։

Զախարովան նշել է, որ Բաղրամյանը բացառություն չէր ռուսական անուններ կրած հայտնի հայերի շարքում: Մասնավորապես, նա հիշատակել է Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իվան Իսակովին, ծննդյան ժամանակ ստացած Հովհաննես Տեր-Իսահակյան անունով. պետական ​​գործիչ Իվան Տիվասյանին՝ Շուշիի բնակչին, որին, ըստ Զախարովայի, հեղափոխական ընդհատակում ճանաչում էին որպես Վանյա Տիվասյան. և նկարիչ Իվան Այվազովսկուն, որը ծնվել է որպես Հովհաննես Այվազյան։

Որպես այլ օրինակներ նա նշել է 18-րդ դարի երկրագործ-ոսկերիչ Հովհաննես (Իվան) Լազարևին, խորհրդային հետախույզ Իվան Աղայանցին և քիմիկոս Իվան Կնունյանցին:

«Իվանը հայկական անվան ավտոմատ փոխարինում չէր: Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը՝ Բաղրամյանի ժամանակակիցը, նաև ռուսական մշակույթում մնաց որպես Հովհաննես: Իվան անունն ընտրում էին, ընտրում էին ինքնուրույն՝ ելնելով սեփական պատկերացումներից այն մասին, թե ինչպես կցանկանային կոչվել, ինչպես կցանկանային, որ իրենց անվանեին»,- հայտարարել է Զախարովան:

Նա նշել է, որ անվան ընտրությունն անհատական որոշում էր, այլ ոչ թե հայ ժողովրդին պատկանելու պարտադիր հետևանք: Նա նաև հիշատակել է Գյումրի քաղաքը, որի պատմությունը, ըստ Զախարովայի, սերտորեն կապված է ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների հետ՝ նշելով, որ այս հարցը առանձն է ուսումնասիրության կարիք զգում:

Ավարտելով ելույթը՝ Զախարովան հայտարարել է. «Նման բացահայտ կոպիտ նեոնացիստական կարգախոսին չպետք է տեղ լինի իրեն հարգող ցանկացած հասարակությունում, առավել ևս հայկական, որն այդքան նրբանկատորեն է վերաբերվում պատմությանը՝ ընդհանուր առմամբ, և սեփական պատմությանը»:

«Մենք ակնկալում ենք հայկական իշխանությունների համապատասխան և միանշանակ արձագանքը, որոնք, ի դեպ, նստում են հենց այդ նույն մարշալի անունը կրող հրապարակում»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Գյումրու օրվա առթիվ «Ուժեղ Հայաստանի» կազմակերպած տոնական համերգի վերաբերյալ Շիրակի մարզպետը Facebook-ի իր էջում գրել էր հետևյալը. «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ արտահայտություն «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է ևս մեկ քաղաքական ներկայացում։

Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքր անհարմարություն կա. Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցիները ձեր «Իվանը» չեն։

Հ.Գ. Մենք հյուրասեր ժողովուրդ ենք, մենք բարձր ենք գնահատում մեր հյուրերին։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից վեր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։

Հյուրախաղորդնե՛ր, զգո՛ւյշ եղեք»։

Սրան կտրուկ արձագանքել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։ «Տարակուսանքով ընդունեցինք Շիրակի մարզպետ Դ. Վ. Առուշանյանի՝ Facebook սոցիալական ցանցի անձնական էջում 2026 թվականի հոկտեմբերի 17-ի գրառման մեջ ոմն «իվանների» հիշատակումը, որն ակամա հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։

Չէինք ցանկանա մտածել, որ այն տարածաշրջանը ղեկավարող պաշտոնյան, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմակայանն ու ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային արտահայտությունները, որոնք կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսաստանցիների նկատմամբ, ինչը հիմնովին կհակասեր մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության ոգուն»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության մեկնաբանության մեջ։
Աղբյուր՝ News.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>