Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Ծառուկյան «Ինչպե՞ս են «Արևելք – Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ». Արմեն Աշոտյան
TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Պատերազմ Արցախում
«Հրապարակ». Եթե մենք Փաշինյանին խանգարում ենք, նշանակում է` ազգային ենք, պետականամետ Կալանքների շղթան պետք է կտրվի «Սպորտում առանց պարտության հաղթանակ չի լինում... նոր ռեկորդ սահմանեցինք մեզ համար». ինչ են պատմում ԱԱ-ում հաղթած մարմնամարզիկները ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ Դանիելյան Գորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ տուժածներ կան Եկեք ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց Անդրանիկ Թևանյանի քաղաքական դերակատարումը շատ ավելին է, քան ընդդիմադիր գործչի գործունեությունը Փաշինյանը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան Փակվող շուկաներ և սպառնացող կոլապս. Տնտեսական վստահության ճգնաժամ «Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ «Հրապարակ»․ Համայնքապետը ստախոս է Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Ծառուկյան Պատմական հիշողության nչնչաgnւմը չի կարող դառնալ միջազգային անտարբերության հերթական լուռ էջը Գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ. Տիգրան Աբրահամյան «Ինչպե՞ս են «Արևելք – Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ». Արմեն Աշոտյան «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Որ Արցախը հանձնում էին, գոհ էր, իսկ հիմա Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ» ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Բորդյուժա Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Շիրակի մարզպետը՝ իր մանկության սիրելի ֆիլմերի հակահերոսների՝ ֆռիցի դերո՞ւմ Ռուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ. Լիխաչով Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Վեհափառը կարևորել է ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությունը․ Մայր Աթոռ

Կալանքների շղթան պետք է կտրվի

Էլինար Վարդանյանը գրում է.
«Մամիկոն Ասլանյանի արդարացման դատավճիռը կայացվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակահատվածում։ Ինչո՞ւ եմ սա շեշտում։ Որովհետև Ասլանյանի դեմ քրեական հետապնդման իրական շարժառիթը Վանաձորի ՏԻՄ ընտրություններում նրա հաղթանակն էր։ Արդարացրին հենց այն օրը, երբ կրկին ՏԻՄ ընտրություններ էին անցկացվում։

Տարիներ տևած դատական քաշքշուկից հետո, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նրան արդարացրեց այն մեղադրանքով, որի շրջանակում նա երկու տարի յոթ ամիս զրկված էր ազատությունից։
Քաղաքական գործընթացում հաղթած մարդը տարիներ շարունակ ստիպված էր պայքարել ոչ թե իր քաղաքական մրցակիցների, այլ իր դեմ գործարկված ԱՆարդարադատության մեքենայի դեմ։ Երկու տարի յոթ ամիսը պարզապես ժամանակահատված չէ։ Դրանք ամիսներ ու տարիներ են, որոնք մարդն անցկացրել է կալանքի տակ՝ ընտանիքից, բնականոն կյանքից, աշխատանքից և ազատությունից զրկված։ Իսկ այդ ամբողջ ընթացքում քննիչը, դատախազը միջնորդություններ են ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ երկարաձգելու համար և դատարանն էլ որոշումներ է կայացրել դրանք բավարարելու մասին։ Սա նշանակում է, որ պետական համակարգի տարբեր օղակներում մարդիկ են որոշումներ կայացրել, որոնց հետևանքով մեկ մարդու կյանքից խլվել է երկու տարի յոթ ամիս։ Եվ հիմա, երբ արդարացման դատավճիռ կա, ո՞վ է պատասխանելու այդ որոշումների հետևանքների համար։
Այսօր էլ քաղաքական և հանրային բազմաթիվ գործիչներ գտնվում են կալանքի տակ՝ քաղաքական հետապնդումների մասին լուրջ մտահոգությունների պայմաններում։ Կալանքը, որը պետք է լինի բացառիկ միջոց և կիրառվի միայն օրենքով նախատեսված անհրաժեշտության դեպքում, վերածվել է նրանց հանդեպ քաղաքական խնդիրներ լուծելու գործիքի։ Կալանքի այս շղթան պետք է մի պահից կտրվի։ Եվ քանի որ առաջիկայում հանրության ուշադրության կենտրոնում է գտնվող գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանի գործով նիստն է, դատարանը պետք է վեր կանգնի քաղաքական նպատակահարմարությամբ որոշումներ կայացնելու պրակտիկայից, մարդու ազատությունը քաղաքական հաշվեհարդարի գործիքի վերածելու պրակտիկայից։ Եվ նույն տրամաբանությունը պետք է գործի մնացած քաղաքական դրդապատճառներիով քրեական գործերով։
Ժամանակն է, որ յուրաքանչյուր քննիչ, դատախազ և դատավոր գիտակցի իր ստորագրության ու որոշման իրական գինը։ Կալանքի միջնորդությունը պարզապես թղթի վրա գրված պահանջ չէ, իսկ այն բավարարող դատական ակտը՝ հերթական ընթացակարգային որոշում։ Դրանց հետևում կենդանի մարդ է՝ իր ընտանիքով, իրավունքներով, արժանապատվությամբ ու ճակատագրով։ Եվ երբ այդ որոշումների հետևանքով մարդը տարիներով զրկվում է ազատությունից, պատասխանատվությունը չի կարող անհետանալ դատական գործի էջերի արանքում։
Պետք է վերջ տալ կալանքների այս շղթային։ Պետք է վերջ տալ այն պրակտիկային, երբ մարդու ազատությունը սահմանափակվում է հեշտությամբ, իսկ ազատությունից զրկելու հետևանքների համար պատասխանատվությունը դառնում է անհասանելի։ Ի վերջո մենք հասել ենք այն սահմանագծին, որից հետո այլևս հնարավոր չպետք է լինի անտեսել կալանքի անհիմն կամ անհամաչափ կիրառման հետևանքները։ Եվ սա պետք է գիտակցի կալանքի միջնորդություն ներկայացնող յուրաքանչյուր դատախազ։ Իսկ առաջիկա դատավարությունները, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի գործը, իրական լակմուս պետք է լինեն դատական համակարգի և դատավորների համար։
Արդարադատությունը չի սկսվում այն օրը, երբ մարդուն արդարացնում են։ Այն պետք է գործի հենց այն պահին, երբ քննիչը միջնորդություն է ներկայացնում, դատախազը պահանջում է կալանք, իսկ դատավորը որոշում է՝ մարդը պետք է մնա՞ ազատության մեջ, թե՞ զրկվի դրանից։ Որովհետև ուշացած արդարադատությունը հաճախ արդեն չի կարող վերականգնել այն, ինչ ոչնչացվել է անարդարության տարիներին»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>