Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Ծառուկյան «Ինչպե՞ս են «Արևելք – Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ». Արմեն Աշոտյան
TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Պատերազմ Արցախում
ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ Դանիելյան Գորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ տուժածներ կան Եկեք ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց Անդրանիկ Թևանյանի քաղաքական դերակատարումը շատ ավելին է, քան ընդդիմադիր գործչի գործունեությունը Փաշինյանը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան Փակվող շուկաներ և սպառնացող կոլապս. Տնտեսական վստահության ճգնաժամ «Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ «Հրապարակ»․ Համայնքապետը ստախոս է Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Ծառուկյան Պատմական հիշողության nչնչաgnւմը չի կարող դառնալ միջազգային անտարբերության հերթական լուռ էջը Գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ. Տիգրան Աբրահամյան «Ինչպե՞ս են «Արևելք – Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ». Արմեն Աշոտյան «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Որ Արցախը հանձնում էին, գոհ էր, իսկ հիմա Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ» ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Բորդյուժա Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Շիրակի մարզպետը՝ իր մանկության սիրելի ֆիլմերի հակահերոսների՝ ֆռիցի դերո՞ւմ Ռուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ. Լիխաչով Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Վեհափառը կարևորել է ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությունը․ Մայր Աթոռ Այս նախագծի հիմնական շահառուն Ադրբեջանն է, այնուհետև՝ Թուրքիան․ Լևոն Քոչարյանը՝ TRIPP-ի մասին Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը Թիվ 98 հիմնական դպրոցում կատարվածի հետքերով

ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ Դանիելյան

Հայաստանի Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը։ Այս մասին գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

Նա նշել է, որ խոսքն ընդամենը միջազգային իրավունքով պաշտպանվող ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու և դրա իրավական հետևանքների մասին է։

«Երբ տարիներ առաջ շրջանառության մեջ դրվեց նոր Սահմանադրություն ընդունելու թեզը, փորձեցինք բոլոր իրավաչափ եղանակներով հուշել իշխանություններին, որ չտրվեն ադրբեջանական սադրանքներին և ելակետ ընդունեն, որ Անկախության մասին հռչակագիրը անտեղի սխալ մեկնաբանության հենքով Սահմանադրությունը վերանայելու նախաձեռնությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ է։

Հիմա էլ ուշ չէ։ Ինքս լինելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի համահեղինակներից՝ վստահաբար պնդում եմ, որ բոլոր անվանի փորձագիտական կառույցները միանշանակ արձանագրել են, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը, որ խոսքն ընդամենը միջազգային իրավունքով պաշտպանվող ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու և դրա իրավական հետևանքների մասին է։

Որևէ պետություն իրավասու չէ նախապես իր Սահմանադրությամբ որոշել, որ երբևէ չի ճանաչելու ժողովրդի ինքնորոշման իրավունքը, քանզի դրանով ինքն իրեն դուրս կդնի ՄԱԿ-ի անդամակցությունից։ Նույն կերպ, իրավաչափ չէ նոր կնքվող միջազգային պայմանագրերով անդադար շեշտել, թե չի խաթարվելու ինքնիշխանությունը, քանզի ինքնիշխանությունը արդեն ճանաչվել և երաշխավորվել է ՄԱԿ-ին անդամակցելու պահից, ուստի այն ավելորդ անգամ ամրագրելու, մեղմ ասած, կարիք չկա։ Ցավալի է, որ Սահմանադրական դատարանը փորձեց հակասությունը մեղմելու նպատակով նախապատվությունը տալ Նախաբանի իրավական արժեքի զուտ իրավիճակային մեկնաբանությանը, ինչի արդյունքները տեսնում ենք։

Այս փուլում առավել իրատեսական ու գործնական քայլը միջազգային իրավասու կառույցների մասնակցությամբ երկու կողմերի իրավագետների և քաղաքագետների համատեղ քննարկումներ նախաձեռնելն է։ Սա է փոխշահավետությունը, բարիդրացիական համագործակցությունը, ոչ թե միակողմանի անվերջ հոխորտանքները»,- ընդգծել է պրոֆեսոր Դանիելյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>