TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց
Խորհրդրանը 63 կողմ, 32 դեմ և 0 ձեռնպահ ձայներով ընդունեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված՝ «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացման նախագիծը։
Հաջորդիվ փաստաթուղթը կներկայացվի ՀՀ նախագահին՝ վավերացման և ստորագրման նպատակով։
ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին համաձայնագրին։
--
Հիշեցնենք, որ ԱԺ ներկայիս կազմում
ՔՊ-ն ունի 64 ձայն,
«Ուժեղ Հայաստանը»՝ 29,
«Հայաստանը»՝ 12 պատգամավոր

