Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Ծառուկյան «Ինչպե՞ս են «Արևելք – Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ». Արմեն Աշոտյան
TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Պատերազմ Արցախում
ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ Դանիելյան Գորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ տուժածներ կան Եկեք ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց Անդրանիկ Թևանյանի քաղաքական դերակատարումը շատ ավելին է, քան ընդդիմադիր գործչի գործունեությունը Փաշինյանը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան Փակվող շուկաներ և սպառնացող կոլապս. Տնտեսական վստահության ճգնաժամ «Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ «Հրապարակ»․ Համայնքապետը ստախոս է Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Ծառուկյան Պատմական հիշողության nչնչաgnւմը չի կարող դառնալ միջազգային անտարբերության հերթական լուռ էջը Գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ. Տիգրան Աբրահամյան «Ինչպե՞ս են «Արևելք – Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ». Արմեն Աշոտյան «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Որ Արցախը հանձնում էին, գոհ էր, իսկ հիմա Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ» ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Բորդյուժա Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Շիրակի մարզպետը՝ իր մանկության սիրելի ֆիլմերի հակահերոսների՝ ֆռիցի դերո՞ւմ Ռուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ. Լիխաչով Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Վեհափառը կարևորել է ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությունը․ Մայր Աթոռ Այս նախագծի հիմնական շահառուն Ադրբեջանն է, այնուհետև՝ Թուրքիան․ Լևոն Քոչարյանը՝ TRIPP-ի մասին Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը Թիվ 98 հիմնական դպրոցում կատարվածի հետքերով

«Հրապարակ»․ Համայնքապետը ստախոս է

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 4 հազար 407 ձայն (36.14%), «Ուժեղ Հայաստան»՝ 2 հազար 383 (19,54%), «Հանրապետություն» կուսակցություն՝ 445 (3,64%) եւ «Գործարար» կուսակցություն՝ 4 հազար 952 ձայն (40,61%)։ Մանդատների նախնական բաշխվածությունը․ «Գործարար»՝ 9 մանդատ, ՔՊ՝ 8, «Ուժեղ Հայաստան»՝ 4:

Լրատվամիջոցները գրեցին, որ Ստեփանավանում ՔՊ-ն պարտվել է, ՔՊ-ից «մերժված» համայնքապետը՝ հաղթել, սակայն իրականում պրոՔՊ-ական համայնքապետը հաղթեց ՔՊ-ի թեկնածուին:

Մի փոքր նախապատմություն․ երբ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանում հունիսի 7-ին շռնդալից հաղթանակ տարավ, ՔՊ-ական իշխանությունը որոշեց պատժել 6 տարի Ստեփանավանի քաղաքապետ աշխատած Արմեն Գրիգորյանին՝ նրան մեղադրելով իր դեմ աշխատելու մեջ։ Եվ որպես թեկնածու որոշեց առաջադրել Սուրեն Պապիկյանի հարազատ Լոռի Բերդի վարչական ղեկավար Արայիկ Ներսիսյանին։ Ընտրություններում ՔՊ թեկնածուն պարտվեց, բայց իր պարտությունները հաղթանակ դարձնող ՔՊ-ն այստեղ էլ է հաղթել, քանի որ Գրիգորյանն արդեն նահանջի քայլեր է անում։ Ճիշտ է՝ հոկտեմբերի 10-ին մենք հարցազրույց էինք վերցրել նրանից, հարցրել էինք․ «Ընտրություններից հետո բացառո՞ւմ եք Արայիկ Ներսիսյանի հետ կոալիցիա կազմել», պատասխանել էր․ «Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ ամեն ինչ», բայց ընտրություններից հետո առաջին բանը, որ արել է, շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին եւ «վարչապետ Փաշինյանին». «Առաջին հերթին կուզենամ շնորհակալություն հայտնել բոլոր 20 բնակավայրերի բնակիչներին՝ ընտրությանն ակտիվ մասնակցության համար: Շնորհակալ եմ յուրաքանչյուր ընտրողին, կապ չունի՝ ընտրել են իմ գլխավորած քաղաքական ուժին, թե այլ քաղաքական ուժերի: Կասեմ, որ հաղթեց ժողովուրդը, հաղթեց ժողովրդավարությունը: Չեմ տեսնում այստեղ պարտվող ուժեր, հաղթող ուժեր եւ այս ամենի շրջանակներում հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել կառավարության ղեկավարին՝ այս հնարավորությունն ինձ տալու համար: Առաջիկայում կառավարության հետ համատեղ, հանուն Ստեփանավանի վաղվա օրվա, մեր ժողովրդի եւ տարածաշրջանի զարգացման, կառավարության հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնելու՝ ի շահ մեր ժողովրդի»:

Այսինքն, Արայիկ Ներսիսյանի հետ կոալիցիա է կազմելու, եւ անգամ լուրեր կան, որ հնարավոր է Ներսիսյանը դառնա համայնքապետ, այլ ոչ թե ինքը։ Մեզ պատմեցին, որ նա այս ընթացքում պահել է բոլոր կապերը ՔՊ-ի հետ, մասնակցել նրանց հավաքներին, անգամ ՔՊ-ի հավաքներից մեկում հարցրել է. «Դեմ չե՞ն լինի, որ ես այլ կուսակցությունով առաջադրվեմ»:

Մենք կապվեցինք Արմեն Գրիգորյանի հետ, ասացինք՝ փաստորեն, ՔՊ-ի հետ եք։ «Փաստացի, 5 տարի ՔՊ կուսակցության կողմից ընտրված համայնքի ղեկավար եմ եղել: Առողջ համագործակցություն է լինելու կառավարության եւ իշխող ՔՊ կուսակցության հետ: ՔՊ կուսակցությունից չեմ եղել առանձնացված»,- ասաց նա:

Սա նշանակում է, որ մարդն ուղղակի խաբել է մեզ, խաբել է իր ընտրողներին, նախապես ցույց է տվել, թե ինքն իշխանական թեկնածու չէ՝ ընդդիմադիր է, ոչ մի դեպքում չի պատրաստվում իշխանության հետ համագործակցել եւ ինչ-որ ձայներ էլ դրա շնորհիվ է ստացել, իսկ հիմա քողը դեմքից նետել է, որովհետեւ մեզանում վերեւից ներքեւ բոլորը ստում են, եւ դա այլեւս չի դատապարտվում»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>