Ռուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ. Լիխաչով
Ռուսաստանի և Իրանի միջև պայմանագրեր են կնքվել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ, որոնցից երկուսի շինարարությունը շարունակվում է։
Այս մասին «Իզվեստիա»-ի թղթակից Իգոր Բալդինին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Իրանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի։
Այս պահին շինհրապարակում արդեն 142 մարդ կա, իսկ մեր շուրջ 50 մասնագետներ օգնում են շահագործել գործող «Բուշեր» ատոմակայանը և իրականացնել պլանային կանխարգելիչ աշխատանքներ»,- նշել է «Ռոսատոմի» ղեկավարը։

