Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում
ՆԳՆ Քրեական և Համայնքային ոստիկանությունների ծառայողները Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են հոկտեմբերի 26-ին դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին:
Հիշեցնենք՝ նախօրեին կալանավոր Հ. Ե.-ն փախել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։ Հ.Ե.-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։

