Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները վերացվեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է
Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի Պատերազմ Արցախում
Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Վեհափառը կարևորել է ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությունը․ Մայր Աթոռ Այս նախագծի հիմնական շահառուն Ադրբեջանն է, այնուհետև՝ Թուրքիան․ Լևոն Քոչարյանը՝ TRIPP-ի մասին Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը Թիվ 98 հիմնական դպրոցում կատարվածի հետքերով Քանդել են առանց գնահատելու․ ինչպե՞ս են փոխհատուցելու կրպակների տերերին Հարուստներին ավտոբուս է նստեցնում Ավինյանը՝ մնալով իր ծառայողական մեքենայում. խցանված բարեփոխումներ Ասում եք՝ նույնանման, ես հարցնում եմ՝ որտեղի՞ց որոշեցիք, Ալիևն ասել է «հորս արև՞», է հետո էլ կասի՝ «հոյս-արև» եմ ասել. Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին Սամվել Կարապետյանը չի բացառում, որ ձերբակալություններ կլինեն նաև Սպիտակում Թրամփը Ալիևին հարցրեց. «Իսկ ո՞ւր է քո հայրենակիցը», նա էլ ասաց. «Հեն է»՝ ցույց տալով Փաշինյնաին, վերջինս էլ տեղից ասաց. «Այստեղ եմ». Ղազարյան «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները վերացվեցին ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»

Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Մինչ թեմային անցնելը մի քիչ հասկացությունների ու տեսության մասին խոսենք։ Կարճ ասած՝ փիլիսոփայենք, որովհետև կառավարության փաստացի պետը ոչինչ նոր բան չի հնարել, ընդամենը անում է այն, ինչը վաղուց նկարագրվել է և կանխորոշվել նման վարքագծի ավարտը։ Որպես հիմք կվերցնենք ՏԻՄ ընտրություններից հետո նրա անպատկառ հայտարարությունները։

Փիիսոփայական հենք

Հիմ Հունաստանում Հիբրիսը (հին հունարեն՝ ὕβρις) բնորոշում էր մարդու, մասնավորապես՝ կառավարչի չափազանց ինքնավստահ և ամբարտավան վարքագիծը, որն աստվածներն ընկալում էին որպես իրենց ուղղված մարտահրավեր։
Հոմերոսյան ավանդույթում հիբրիսը նշանակում էր աստվածային կամքի ոտնահարում, մարդու՝ սեփական սահմաններն անտեսելու և իրեն աստվածներին հավասարեցնելու կամ աստվածային կարգից վեր դասելու ձգտում։
Մեր դեպքում ազգային ինքնության՝ դրվածքի ոտնահարում, որը կարող է փլուզել ողջ ազգային կառուցվածքը։ Նման վարքագիծը, ըստ հին հունական պատկերացումների, անխուսափելիորեն հանգեցնում էր աստվածային հատուցման՝ նեմեսիսի։
Հունական դիցաբանության մեջ Հիբրիսը հանդես է գալիս նաև որպես անձնավորված աստվածուհի՝ մարմնավորելով անզուսպ գոռոզամտությունն ու հանդգնությունը։ Հիբրիսի նկատմամբ գիտական հետաքրքրության վերածնունդը կապված է պատմաբան Առնոլդ Թոյնբիի պատմափիլիսոփայական ուսումնասիրությունների, ինչպես նաև հետարդիականության փիլիսոփայության, մասնավորապես՝ Միշել Ֆուկոյի և այլ մտածողների աշխատությունների հետ։
Թոյնբիի մեկնաբանությամբ սահմանափակող արգելանքների փլուզման հետևանքով կառավարիչը կարող է կորցնել իրականության զգացողությունը, գերագնահատել սեփական հնարավորությունները և հավատալ իր անխոցելիությանը։ Այդպիսի ինքնավստահությունը կարող է հանգեցնել ճակատագրական սխալների, որոնց հաջորդում են անկումն ուհատւցումը՝ նեմեսիսը։
Պոստմոդեռնիստական մտածողության շրջանակներում հիբրիսը դիտարկվում է նաև հասարակական և մշակութային գործընթացների համատեքստում՝ որպես չափի զգացողության կորուստ, անզսպություն և հաստատված սահմանների նկատմամբ արհամարհանք։

Դրա բնորոշ դրսևորումներն են՝
- Սեփական անձի նույնացումը պետության և ազգային շահերի հետ։
- Սեփական պատմական առաքելության և անփոխարինելիության նկատմամբ անսասան համոզմունքը։
- Քննադատության և այլընտրանքային տեսակետների նկատմամբ անհանդուրժողականությունը։
- Քաղաքական ընդդիմախոսներին ոչ թե որպես մրցակիցներ, այլ որպես պետությանն սպառնացող ուժեր ներկայացնելը։
- Սեփական սխալներն օբյեկտիվորեն գնահատելու և ընդունելու կարողության աստիճանական կորուստը։

Հին հունական պատկերացումներում հիբրիսին հաճախ հաջորդում էր նեմեսիսը՝ աստվածային հատուցումը, որը կործանման էր հասցնում սեփական բացառիկությանը հավատացած մարդուն։ Սակայն, նման կառավարչի անփառունակ վախճանը կարող է անուղղելի հարված լինել նաև նրա կառավարման տակ գտնվող հանրույթի համար, եթե այդ հանրույթը չի փորձում միավորվել և նրան հեռացնել։

Հիմա գանք Խուցպային։ Խուցպա (Chutzpah) բառը ծագում է իդիշից և ունի հին եբրայերեն արմատներ՝ חוצפה։ Այն նշանակում է արտակարգ հանդգնություն, ինքնավստահություն և անպատկառություն, որոնք երբեմն հասնում են ընդունված բարոյական նորմերի ու սահմանափակումների բացահայտ արհամարհման։
Բացասական իմաստով խուցպան նշանակում է անամոթություն, ցուցադրական անպատկառություն և չափի զգացողության իսպառ բացակայություն։

Քաղաքականության մեջ խուցպան կարող է դրսևորվել այն ժամանակ, երբ կառավարիչը սեփական վիճահարույց գործողությունները ոչ միայն չի համարում սխալ, այլև դրանք օգտագործում է իր ընդդիմախոսներին բարոյական մեղադրանքներ ներկայացնելու համար։

Կարճ՝ եթե հիբրիսը բնորոշում է կառավարչի՝ սեփական բացառիկության նկատմամբ համոզմունքը, ապա խուցպան արտահայտվում է այդ համոզմունքից բխող անպատկառ վարքագծով։ Այլ կերպ ասած՝ հիբրիսը իշխանության գոռոզամտությունն է, իսկ խուցպան՝ այդ գոռոզամտության անպատկառ դրսևորումը քաղաքական վարքագծում։

ՏԻՄ ընտրություններ

Այս երկու հասկացությունների համադրությամբ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում կառավարության փաստացի պետի 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից հետո նրա կողմից արված հայտարարությունները։
Իր բնորոշմամբ՝ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» փաստացի ջախջախվել է։ Միաժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ որոշ համայնքներում իշխանամետ ուժերը ստանում են ձայների 70–90 տոկոսը, և խոսեց նոր՝ պետականամետ ընդդիմության ձևավորման անհրաժեշտության մասին։ Ընդ որում՝ ընդգծեց, որ այդպիսի ընդդիմության ձևավորումը չպետք է լինի կառավարության գործը։
Քաղաքական հոգեբանության տեսանկյունից այս դիրքորոշումը կարելի է դիտարկել երկու հարթությունում։
 
Առաջին՝ հիբրիսի դրսևորումը
Երբ վարչապետ կոչվածը փաստացի սկսում է որոշել, թե որ ընդդիմությունն է պետականամետ, իսկ որը՝ «պատերազմի կուսակցություն» կամ օտար ուժերի շահերը սպասարկող քաղաքական միավոր, առաջանում է սկզբունքային հարց. արդյոք նա իրեն չի՞ վերապահում թույլատրելի քաղաքական մրցակցության սահմանները որոշելու իրավունքը։ Ժողովրդավարական պետությունում ընդդիմության օրինականությունն ու քաղաքական ներկայացվածությունը պետք է որոշվեն օրենքով և ընտրողների կամարտահայտությամբ, ոչ թե գործադիր իշխանության ղեկավարի գնահատականներով։
Կառավարիչը սկսում է պետական շահերի սեփական ընկալումը համարել միակ ճշմարիտը՝ աստիճանաբար նույնացնելով սեփական քաղաքական դիրքորոշումը պետության շահերի հետ։ Այս տրամաբանությամբ իշխանությանը հակադրվելը կարող է ներկայացվել որպես պետության շահերին հակասող գործունեություն։
Սա հիբրիսի առավել վտանգավոր դրսևորումներից մեկն է, որովհետև կառավարիչը աստիճանաբար կորցնում է սեփական իշխանության և պետության միջև տարբերությունը տեսնելու կարողությունը։
 
Երկրորդ՝ խուցպայի դրսևորումը, առավել պարադոքսալ է այն իրավիճակը, երբ իշխող կուսակցության ղեկավարը նախ հայտարարում է իր հիմնական քաղաքական հակառակորդների ջախջախման մասին, իսկ այնուհետև մտահոգություն արտահայտում երկրում լիարժեք ընդդիմության բացակայության կապակցությամբ։ Այս հակասությունը կարելի է մեկնաբանել որպես քաղաքական խուցպայի դրսևորում։
Մի կողմից նա ողջունում է իր մրցակիցների պարտությունը և ներկայացնում այն որպես կարևոր ձեռքբերում։ Մյուս կողմից հանդես է գալիս քաղաքական բազմակարծության պաշտպանի դիրքերից և սկսում քննարկել, թե ինչպիսի ընդդիմություն է անհրաժեշտ պետությանը։

Հետևաբար, երբ կառավարիչը հայտարարում է, թե ինչպիսի ընդդիմություն է անհրաժեշտ երկրին, դա կարող է ընկալվել որպես քաղաքական մրցակցության բովանդակությունը վերահսկելու հավակնություն։
Այդպիսի մոտեցումն իր մեջ պարունակում է և՛ հիբրիսի, և՛ խուցպայի տարրեր։
Ինչո՞ւ է վտանգավոր հյուբրիսի և խուցպայի համադրությունը
Քաղաքական տեսանկյունից առավել վտանգավոր է այն իրավիճակը, երբ այս երկու հատկանիշները փոխլրացնում և ամրապնդում են միմյանց։
Հիբրիսը կառավարչին կարող է համոզել, որ իր բոլոր որոշումները բխում են բացառապես պետության շահերից, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք առաջացնում են հասարակական լուրջ հակասություններ։
Խուցպան, իր հերթին, հնարավորություն է տալիս այդ որոշումները հրապարակայնորեն ներկայացնել որպես անվիճելիորեն ճիշտ և արդարացված՝ անտեսելով սեփական հայտարարությունների և գործողությունների միջև առկա հակասությունները։
Արդյունքում ձևավորվում է յուրօրինակ քաղաքական մտածողություն. «Իմ իշխանությունն անհրաժեշտ է պետությանը։ Հետևաբար իմ իշխանության դեմ պայքարը հակասում է պետության շահերին։ Եվ քանի որ ես պաշտպանում եմ պետությունը, իմ քաղաքական հակառակորդների նկատմամբ ցանկացած գործողություն արդարացված է»։
Այս տրամաբանության մեջ աստիճանաբար վերանում է սահմանը պետության, իշխանության և իշխանությունը մարմնավորող անձի միջև։ Պետության շահերը նույնացվում են իշխող ուժի շահերի հետ, իսկ իշխող ուժի շահերը՝ նրա առաջնորդի քաղաքական նպատակների։ Նման իրավիճակում քաղաքական ընդդիմախոսն այլևս չի ընկալվում որպես այլընտրանքային քաղաքական ծրագիր ներկայացնող մրցակից։ Նա սկսում է դիտարկվել որպես պետական շահերին սպառնացող գործոն։
Հանուն անկեղծության պետք է ընդունել, որ իրականում տիտղոսային ընդդիմությունը որևէ հասկանալի և իրատեսական քաղաքական ծրագրեր չի առաջադրել, բայց սա մի կողմ դնենք։
Փաշինյանի քաղաքական վարքագծի դիտարկման տեսանկյունից ամենահետաքրքիրն անգամ հիբրիսի կամ խուցպայի առանձին դրսևորումները չեն, այլ այն հնարավորությունը, որ դրանք վերածվել են քաղաքական կառավարման գործելակերպի։
Երբ կառավարիչը սկսում է իրեն համարել ազգային օրինականության գլխավոր կրողը, ցանկացած լուրջ ընդդիմություն նրա ընկալման մեջ կարող է վերածվել ոչ թե քաղաքական մրցակցի, այլ սեփական պատմական առաքելության իրականացման ճանապարհին կանգնած խոչընդոտի։
Ի վերջո, քաղաքական համակարգը, որտեղ իշխանությունն այլևս չի տեսնում իրեն հավասարազոր և օրինական մրցակիցների, կարող է աստիճանաբար կորցնել նաև հասարակական իրական տրամադրություններն ընկալելու կարողությունը։
Արդյունքում ձևավորվում է արտաքինից ամուր, բայց ներքուստ խոցելի քաղաքական համակարգ։ Հասարակական դժգոհությունը կարող է երկար ժամանակ մնալ չարտահայտված, իսկ իշխանության քաղաքական գերակայությունը՝ թվալ անխախտելի։ Սակայն դա դեռևս չի նշանակում, որ համակարգն իրականում կայուն է։
Եվ հենց այստեղ է առաջանում «սև կարապի» վտանգը՝ անսպասելի իրադարձության կամ գործընթացի, որն ի վիճակի է կարճ ժամանակահատվածում արմատապես փոխելու քաղաքական ուժերի հարաբերակցությունը։
Հիբրիսը կարող է դառնալ կառավարչի ռազմավարական կուրության պատճառը, իսկ խուցպան՝ այդ կուրությունը հրապարակայնորեն արդարացնելու և սեփական անսխալականության պատրանքը պահպանելու միջոցը։
Մի կողմ դնենք այն, որ տիտղոսային ընդդիմությունը միշտ փորձում է ինչ-որ կերպ արձագանքել նրա խուցպային, բայց քարացած ու պարզունակ մտածողության պատճառով չի կարողանում սեփական նախաձեռնություններով օրակարգ թելադրել ու իրադարձություններից միշտ ետ է մնում։ Սա մեկ այլ, առանձին քննարկելու թեմա է»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>