Սամվել Կարապետյանը չի բացառում, որ ձերբակալություններ կլինեն նաև Սպիտակում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչ դատական նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ իշխանությունները շուտով կձերբակալեն Սպիտակի ՏԻՄ ընտրություններում իրենց քաղաքապետի թեկնածուին։
Հիշեցնենք, որ այստեղ ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նոյեմբերի 29-ին։ Քաղաքական ուժերի ընտրական ցուցակների գանցումը կավարտվի հոկտեմբերի 30-ին։
Լրագրողները Ս. Կարապետյանին հարցրեցին՝ ինչո՞ւ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում թեկնածու էին առաջադրել միայն Ստեփանավան համայնքում։
«Բոլորը ձերբակալված են, մարդ չունենք, որ թեկնածու առաջադրենք։ Բոլոր շրջաններում բոլորին ձերբակալել են, ո՞ւմ դնենք։ Հիմա Սպիտակում կա, դրել ենք, հեսա էլի կձերբակալեն։ Սրանցից ամեն ինչ ենք սպասում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։

