Թրամփը Ալիևին հարցրեց. «Իսկ ո՞ւր է քո հայրենակիցը», նա էլ ասաց. «Հեն է»՝ ցույց տալով Փաշինյնաին, վերջինս էլ տեղից ասաց. «Այստեղ եմ». Ղազարյան
«Այս փաստաթղթի հիմնական զեկուցողը ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն է, հարակից զեկուցողը՝ նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի կինը»,-«Խաղաղության խորհրդի» կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ նկատելով, որ շատ հետաքրքիր դասավորություն է շահեր պաշտպանելու առումով։
Ընդդիմադիր պատգամավորը ասաց, թե չի ստացել պատասխան, թե ինչու Խախաղության խորհրդին(28 անդամ) չեն անդամակցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունները։
Ղազարյանը թվարկեց, թե որ եվրոպական առաջատար երկրներն են մերժել անվտանգության խորհդի անդամակցությունը
«Բայց Հայաստանը շտապել է, ընդ որում, ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Շվեյցարիայում, որտեղ միանչ այդ Փաշինյանը չէր հաստատել իր մասնակցությւոնը Դավոսի տնտեսական համաժողվոին, բայց այն պահին, երբ իմացավ, որ այդպիսի արարողություն է տեղի ունենում, միանգամից ծրագրերը փոխեց, գնաց հասավ։ Այսինքը ընդամնեը մի զանգ է պետք, որպեսզի ինքը որոշումներ կայացնի նաև միջազգային կազմակերպություններին անդամակցության համար։ Ես հիշում եմ հանդիպման նախապատրաստական գործընթացի ժամանակ Դոնալդ Թրամփը Իլհամ Ալիևին հարցրեց. «Իսկ ո՞ւր է քո հայրենակիցը»։ Նա էլ ասաց. «Հեն է»՝ ցույց տալով Նիկոլ Փաշինյնաին։ Փաշինյանն էլ տեղից ասաց. «Այստեղ եմ»։ Միացյալ Նահանգներն ամենահզոր արտաքին հետախուզական ծառայությունը ղեկավարող երկիր է։ Միացյալ Նահանգների նախագահը չի կարող սխալվել, մենք անհանգստանալու բան ունենք»,-ասաց Միրզոյանը։
Աղբյուրը` Panorama.am

