Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները վերացվեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է
Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Պատերազմ Արցախում
Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Վեհափառը կարևորել է ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությունը․ Մայր Աթոռ Այս նախագծի հիմնական շահառուն Ադրբեջանն է, այնուհետև՝ Թուրքիան․ Լևոն Քոչարյանը՝ TRIPP-ի մասին Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը Թիվ 98 հիմնական դպրոցում կատարվածի հետքերով Քանդել են առանց գնահատելու․ ինչպե՞ս են փոխհատուցելու կրպակների տերերին Հարուստներին ավտոբուս է նստեցնում Ավինյանը՝ մնալով իր ծառայողական մեքենայում. խցանված բարեփոխումներ Ասում եք՝ նույնանման, ես հարցնում եմ՝ որտեղի՞ց որոշեցիք, Ալիևն ասել է «հորս արև՞», է հետո էլ կասի՝ «հոյս-արև» եմ ասել. Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին Սամվել Կարապետյանը չի բացառում, որ ձերբակալություններ կլինեն նաև Սպիտակում Թրամփը Ալիևին հարցրեց. «Իսկ ո՞ւր է քո հայրենակիցը», նա էլ ասաց. «Հեն է»՝ ցույց տալով Փաշինյնաին, վերջինս էլ տեղից ասաց. «Այստեղ եմ». Ղազարյան ԹՐԻՓՓ պայմանագիրը թղթի վրա երկկողմ է՝ ՀՀ-ԱՄՆ, բայց բովանդակության մեջ առկա է երրորդ կողմը՝ Ադրբեջանը. Աննա Գրիգորյան Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները վերացվեցին ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան

ԹՐԻՓՓ պայմանագիրը թղթի վրա երկկողմ է՝ ՀՀ-ԱՄՆ, բայց բովանդակության մեջ առկա է երրորդ կողմը՝ Ադրբեջանը. Աննա Գրիգորյան

«ԹՐԻՓՓ նախագծի պայմանագիրը փաստացի, թղթի վրա երկկողմ է՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն, բայց իր էության, բովանդակության մեջ առկա է երրորդ կողմը, մանավորապես, Ադրբեջանը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Ըստ նրա, Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոված այս փաստաթղթում, քան կարող է լինել ՀՀ շահը։ 

«Ինչ է ստանում կողմերից ԱՄՆ-ն՝ ուղիղ ներկայացվածություն տարածաշրջանում, եթե նույնիսկ քաղաքացիական ներկայացվածություն է լինելու, այդ ներկայացվածությունը լինելու է  Իրանի հետ սահմանին՝ կարևոր ստրատեգիական հատվածում։ 

Ադրբեջանը ստանում է անխոչընդոտ կապ Նախիջևանի հետ, մի բան, որ եղել է  Ադրբեջանի և Թուրքիայի մշտական երազանքը, ռազմավարական նպատակը և դրա իրականացումն արտացոլվում է այս փաստաթղթում։ 

Ի՞նչ է ստանում Հայաստանը. այդ հարցին երբ որ քաղաքական մեծամասնությունը պատասխանում է, սովորաբար առաջինն ասում է՝ ապաշրջափակում։  Հողի վրա որևէ կոմունիկացիա չի ապաշրջափակվում, որևէ սահման չի բացվում։ Այսինքն առաջին պատասխանն արդեն իսկ սխալ է։

Ասում են՝ Ադրբեջանը թույլ է տալիս իր տարածքով բեռներ գան Հայաստան։ 

Փաստացի, այն բեռները, որոնք Ռուսաստանից Վրաստանով Հայաստան են գալիս, հիմա Ռուսատանից գնում են Ադրբեջան, այնուհետև Վրաստան, ապա Հայաստան։ Սա համարվում է համարժեք ապաշրջափակում։ Այսինքն, մեր տարածքը տվել եք ադրբեջանցիներին, իրենց համար անխոչընդոտ գնալու են, գալ, իսկ մեզ համար այդ հնարավորությունը, որը ընդհանրապես տնտեսական էֆեկտ չի ունենալու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 

Ըստ նրա, Ադրբեջանն ունեցել է հիմնական մեկ պահանջ՝ հայի դեմք չտեսնել. «Այս գործընթացում Հայաստանի քաղաքացու հետ ադրբեջանցիները չեն առնչվելու։  Սա անընդունելի է,  որովհետև մեր ինքնիշխանության սահմափակում է  տեղի ունենալու։ Եթե ոչ, եկեք, բացատրեք, մեր բեռները Ադրբեջանի տարածքով անցնելիս հայ բեռնատարը  տեսնելո՞ւ է ադրբեջանո՞ւ, թե ոչ։  Բնականաբար, տեսնելու է։ Այստեղ ձեր փոխադարձության  միֆերը միանգամից հօդս են ցնդում»։ 

Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ այս ամենը հաշվի առնելով՝ «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու  «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>