Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վախը բնական բան է, և հատուկ է բոլոր բանական մարդկանց։ Բայց անասնական վախը մի սարսափելի բան է, որը մարդուն դարձնում է ստորագույն էակ։ Անասնական վախը մարդու մեջ սպանում է Աստծուն, և Աստծո փոխարեն նա նմանվում է իր ղեկավարին, ումից վախենում է։
Նա նմանվում է իրեն պաշտոնի նշանակողին ու սարսափում է կորցնել այդ դիրքը, նա նմանվում է այն թուրքին, ումից նա սարսափում է։ Նա աստիճանաբար ձևափոխվում է դեպի նսեմը, դեպի սողացողը, դեպի մահը…
Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների…
Անասնական վախը … անասնական վախն էր նաև, որ բնազդացած, մարդկանց ստիպեց մոռանալ իրենց հերոսին… Հավանաբար իրենց տատին, պապին թշնամու սրից փրկողին…
Անասնական վախը մի սարսափելի բան է»:

