Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
«Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն Կիրանցում մրցում էր ինքն իր հետ, բայց արդյունքներով հպարտանում են․ Քրիստինե Վարդանյան Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 25-ին անցկացված ընտրությունների (21 համայնք) «հյուսիսկորեական» արդյունքները, դրանց բռնատիրական բնույթն այս երկու օրվա մեջ չեն մեկնաբանել թերևս միայն ծույլերն ու քաղաքական անցուդարձին ընդհանրապես չհետևողները:

Եթե հակիրճ, ապա դա քաղաքական, քաղաքագիտական տեսանկյուններից ոչ թե սոսկ խայտառակություն է, այլ խայտառակության մարմնավորում: Հարկավ, դժվար է այլ կերպ բնորոշել այն իրողությունը, որ մի շարք համայնքներում մրցակցություն ընդհանրապես չկար, մի շարք համայնքներում մրցակցությունը ձևական էր (ասենք՝ Իջևանում), և այդ պայմաններում Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն ստանում է... ձայների 93, անգամ՝ 96 տոկոսը: Սա ժողովրդավարություն չէ: Սա ժողովրդավարության հոգեվարքն է: Նման թվերը ավելի շուտ բռնատիրության, քան ժողովրդավարական հիմունքներով իշխանություն, այդ թվում՝ տեղական իշխանություն ձևավորելու մասին են:

Ըստ էության, նման վիճակի պատճառները մի քանիսն են, բայց առաջին հերթին այսպիսի համապարփակ ամոթի մեջ ենք հենց այն պատճառով, որ ամբողջ իրավապահ համակարգը լծված է բացառապես քաղաքական հարցեր լուծելու, Նիկոլ Փաշինյանի անձնական քմահաճույքները բավարարելու գործին: Առաջադրվեցի՞ր, ընդդիմացա՞ր, քեզանից վտանգ ներկայացրեցի՞ր, վերջ, դիմակավորված կամ առանց դիմակի կգան քո հետևից, քրգործ կկարեն, կտանեն տնից, փողոցից, աշխատավայրից: Մի խոսքով՝ բացօթյա բանտ դարձած երկրում դժվար էր մեծ մրցակցություն սպասել: Արդյունքում ստացվում է արատավոր, վտանգավոր շղթա, բռնատիրությունը ծնում է պայմաններ... արմատական, ծայրահեղ բռնատիրության համար:

Իսկ ի՞նչ քաղաքական ու քարոզչական խնդիրներ էր լուծում (կամ փորձում լուծել) Նիկոլ Փաշինյանը այս ՏԻՄ ընտրափուլում նման՝ ոչ դեմոկրատական տոկոսներ արձանագրելով:

Առաջինը՝ ենթադրելի է, որ Փաշինյանը ցանկանում էր վերականգնվել, ռեաբիլիտացվել ԱԺ վերջին ընտրություններում տապալվելուց՝ հազիվ 49 տոկոս ստանալուց հետո:

Երկրորդը՝ նմանապես ենթադրելի է, որ Փաշինյանին այդ «սլացիկ» տոկոսները անհրաժեշտ են իր կառավարությանը և իր իշխանությունը մերժող հանրությանը հոգեբանորեն ճնշելու, ընկճախտի մեջ գցելու նպատակով, որ տեսեք՝ «մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք՝ կանենք, ինչքան ուզենք՝ այնքան կխփենք» և այդպես շարունակ: Զուգահեռաբար սա նաև իր իշխող ուժի ճաքերը սվաղելու համար էր պետք:

 Եվ երրորդը. ենթադրելի է, որ Փաշինյանին նման ցնցող ցուցանիշներ պետք են արտաքին «գործընկերների» հետ հարաբերությունների համար: Մի կողմից՝ տեսեք (Անկարա, Բաքու), Փաշինյանը վերահսկում է իրավիճակը ու անհանգստանալու կարիք չկա, խոստացածը կամ ստանձնած պարտավորությունները կկատարի: Մյուս կողմից՝ տեսեք, Փաշինյանը ինչ աջակցություն ունի, այնպես որ, ուզեք-չուզեք, իր հետ պիտի հաշվի նստեք:

Բայց այս վերջինը բավականին խախուտ պահ է, որովհետև հազիվ թե նույն այդ արտաքին խաղացողներն անտեղյակ լինեն, թե ինչ պայմաններում ու ինչ ճիգերի գնով է Փաշինյանը նման թվեր «խփել»:

Չի կարելի շրջանցել նաև չափազանց կարևոր մի իրողություն: ՏԻՄ ընտրությունների ժամանակ մեր երկրում ոչ թե կուսակցական ցուցակ են ընտրում, ոչ թե գաղափարախոսական ուղղություն են ընտրում, ոչ թե կուսակցություն են ընտրում, այլ անձ: Գուցե մենթալիտետի հարց է, գուցե այլ պատճառներ կան: Բայց դա է՝ անձ են ընտրում: Նրանց, ում հաճախ մամուլում անվանում են «տեղական բդեշխներ», տեղական հեղինակություններ: Ոնց ուզում եք, անվանեք: Այդ «տեղական բդեշխների» գործոնը շատ կարևոր է: Իսկ այդ «բդեշխները» տեղերում իրենց իշխանությունն ու ազդեցության լծակները պահելու համար հավատարմության երդում են տվել ու տալու իշխանություններին՝ ցանկացած իշխանության օրոք: Փաշինյանական իշխանությունն էլ օգտվեց դրանից ու «տեղական բդեշխներին» քայլ առ քայլ իրենով արեց: Սա է: Դուր է գալիս այն, թե՝ ոչ, դրանից իրավիճակը չի փոխվում: Հայաստանում անձեր են ընտրում, ոչ կուսակցություններ կամ ծրագրեր: Հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Իսկ ցանկացած քաղաքական գործունեություն պետք է առկա իրողությունների վրա հենվի, այլ ոչ թե միայն սոսկական ցանկությունների:

Ի դեպ, ինչ վերաբերում է որոշ քպական կարկառունների ոգևորությանը, ապա գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. վաղը, մյուս օրը, երբ իշխանության այլ ուժ գա, էլի 90, անգամ՝ 95 տոկոսանոց արդյունքներ են գրանցվելու, բայց արդեն այն իմաստով, որ այսօր ՔՊ-ի արևով երդվող համայնքապետները արագորեն փոխելու են գլխարկներն ու երդվելու են, թե հոգու խորքում միշտ ատել են ՔՊ-ն: Դա շատերս ենք տեսել: Ու ոչ մեկ անգամ: Ու ոչ միայն դա...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>