Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետը, փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն Կիրանցում մրցում էր ինքն իր հետ, բայց արդյունքներով հպարտանում են․ Քրիստինե Վարդանյան Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան» Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ՏԻՄ «ընտրությունների» մասնակցության արդյունքները Սա խայտառակություն էր. Գոհար Մելոյան Ինչո՞ւ ենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի վերականգման աշխատանքների ընթացքի մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ Մարտունու տարածաշրջանում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել այս ընտրություններին մասնակցել. Գեղամ Մանուկյան Արթուր Դավթյանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Ողբերգական ավտովթարի հետևանքով 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. «Kia»-ի ԱԱԾ աշխատակից վարորդը դեպքի վայրից ճողոպրել է

Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում արձանագրված արդյունքները, ըստ քաղաքական վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանի, պայմանավորված են ոչ միայն ընդդիմադիր ուժերի սահմանափակ մասնակցությամբ, այլև ընտրողների հիասթափությամբ և իշխանությունների կողմից գործադրված ճնշումներով։

Panorama.am-ի հետ զրույցում Մաթևոսյանն անդրադարձավ ընտրությունների արդյունքներին, քաղաքական մրցակցության անհավասար պայմաններին և Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանին նոր ընդդիմություն անհրաժեշտ լինելու մասին հայտարարությանը։

Panorama.am –  Ի՞նչ ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ի՞նչ խնդիրներ ունի ընդդիմությունը և ի՞նչ դասեր պետք է քաղի տեղի ունեցածից։

Բենիամին Մաթևոսյան – Հասարակության զգալի հատվածը հիասթափված է վերջին խորհրդարանական ընտրություններից հետո։ Մարդիկ ակտիվ մասնակցեցին ընտրություններին՝ հույս ունենալով, որ քաղաքական ճգնաժամը որոշակիորեն կհանգուցալուծվի։ Այս ՏԻՄ ընտրություններում այդ հիասթափությունն իրեն զգացնել տվեց։

Միջինացված հաշվարկով ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 30–35 տոկոսն է մասնակցել ընտրություններին։ Եթե այս իրողությունը վերլուծենք խորհրդարանական ընտրությունների համատեքստում, ապա կհասկանանք, որ իրականում հենց այդ 30–35 տոկոսն է, որ ՔՊ-ն իրական քվե էր ստացել նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Մնացած տոկոսներն այլ մեթոդներով են ապահովվել։

Մինչև ընտրություններն ականատես եղանք նաև ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների։ Մարդը եթե  նույնիսկ նեղ շրջապատում ասում էր, որ ցանկանում է մասնակցել ընտրություններին, անսպասելիորեն պարզվում էր, որ ինքը, կինը, երեխան, հարազատները, բաջանաղը, սիրուհին կամ բարեկամները կոռուպցիոներներ են։

Բայց ամենակարևորն այն է, որ անկախ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ստացած տոկոսներից՝ Հայաստանի քաղաքական ապագան այդ ընտրություններով չի որոշվելու։

Կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ամենակարևոր իրադարձությունը Ռուսաստանից առաջ քաշված՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության վերաբերյալ Հայաստանում հանրաքվե անցկացնելու պահանջն է։ Անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ բանակցություններում հղում անելու՞ է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ իր հասարակական աջակցությունը ցույց տալու համար, այդ պահանջը ոչ ոք չի չեղարկելու։

Panorama.am – Ընդդիմադիր ուժերը հայտարարում են նախընտրական ճնշումների, սպառնալիքների և վարչական ռեսուրսի կիրառման մասին։ Որքանո՞վ են դրանք ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Բենիամին Մաթևոսյան – Դրանք ուղիղ ազդեցություն են ունեցել։ Մի շարք համայնքներում ՔՊ-ն de facto մրցակից չի ունեցել։ Նույնիսկ իր այսպես կոչված դուստր ձեռնարկություններ հանդիսացող կուսակցությունները ոչ բոլոր համայնքներում են մասնակցել։

Ընդդիմադիր ուժերը պետք է այս իրավիճակից ռազմավարական և մարտավարական հետևություններ անեն։ Իշխանությունը խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններում ամբողջությամբ ցույց է տվել այն գործիքակազմը, որով ազդելու է ընտրական գործընթացների վրա՝ լինի արտահերթ խորհրդարանական ընտրություն, հանրաքվե, թե Երևանի ավագանու ընտրություններ։

Panorama. am– Դիտորդները ևս արձանագրել են խախտումներ։ Կարելի՞ է խոսել ընտրական մրցակցության անհավասար պայմանների մասին։

Բենիամին Մաթևոսյան – Մենք դասական առումով արդեն ավտորիտար պետություն ենք։ Դա ավտորիտար պետության դրսևորումներից մեկն է, երբ ֆորմալ առումով ընտրական գործընթացները պահպանվում են, բայց առկա է անհավասար մրցակցություն՝ թե՛ ֆինանսական առումով, թե՛ տեղեկատվական դաշտի հասանելիության, թե՛ վարչական ռեսուրսի կիրառման տեսանկյունից։

Դիտորդական առաքելությունների արձանագրումները հենց դա են փաստում՝ փաշինյանական Հայաստանը դասական ավտորիտար հակումներ ունեցող պետություն է։

Panorama.am – Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը ջախջախիչ հաղթանակ է տարել, սակայն Հայաստանին նոր ընդդիմություն է անհրաժեշտ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը։

Բենիամին Մաթևոսյան -«Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տարբեր հանգամանքներով պայմանավորված այս ընտրություններին չեն մասնակցել կամ գրեթե չեն մասնակցել։ Դա հանգեցրել է նրան, որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է ջախջախիչ հաղթանակ տանել։

Իրեն այս իրավիճակը շատ կոմֆորտ է, երբ չկա ԲՀԿ-ն, չկա «Հայաստան» դաշինքը, չկա «Ուժեղ Հայաստանը»։

Հիմա իր համար խնդիր է իր դուստր ձեռնարկություններ հանդիսացող կուսակցություններին բարձրացնել համապետական ընտրությունների մակարդակի, որ սպասվող հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մոտենա մի իրավիճակում, երբ բարիկադի մի կողմում լինելու է Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմում՝ Փաշինյան Նիկոլը՝ այլ կուսակցությունների տեսքով։

Կարելի է տարբեր մեղադրանքներ ներկայացնել ընդդիմադիր ուժերին, այդ թվում՝ որ չկարողացան պահպանել քաղաքացիների քվեները կամ հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը։ Բայց այս ընտրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում այլընտրանքային քաղաքական ուժեր, որոնք կարող են մրցակից լինել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, չկան։

ՏԻՄ ընտրությունները խորհրդարանական ընտրությունների փոքր մոդելն էին։ Խորհրդարանական ընտրություններում երեք առաջատար ուժերի մասնակցության պայմաններում իշխանությունը չկարողացավ մեծամասնություն ստանալ։ Երբ այդ ուժերին հեռացնում ես քաղաքական մրցակցությունից, ստացվում է այս արդյունքը։

Կարծում եմ՝ Փաշինյանն այս արդյունքներից հետո ավելի չարացած պայքար է մղելու նշված երեք քաղաքական ուժերի դեմ, որովհետև տեսնում է, թե ինչ արդյունք է ստանում, երբ նրանք չեն մասնակցում ընտրություններին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>