ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում ՏԻՄ ընտրությունների շուրջ, դժվար է անվանել ազատ ու ժողովրդավարական ընտրական գործընթաց։ Սա վախի և պետական ռեպրեսիոն ապարատի կիրառման միջոցով իշխանությունը պահելու ակնհայտ փորձ է։
Իշխանությունն օգտագործում է ճնշման մի քանի հստակ մեխանիզմ.
* Վախի մթնոլորտ և թեկնածուների չեզոքացում. Թեկնածուներին կա՛մ վախեցնելով ու ճնշումներով «իրենցով են անում», կա՛մ էլ կալանավորվելու ու հետապնդվելու իրական վախի պատճառով մարդիկ պարզապես հրաժարվում են մասնակցել ընտրություններին։
* Հաղթանակից հետո՝ կալանավորում. Երբ նույնիսկ այս պայմաններում ընդդիմադիր կամ անկախ թեկնածուները դնում ու հաղթում են (ինչպես, օրինակ, Մամիկոն Ասլանյանի կամ Վարդան Ղուկասյանի դեպքերում), իշխանական ապարատը միացնում է «հետընտրական ռեպրեսիաները»։ Ժողովրդի քվեն ստացած քաղաքապետերը պարզապես կալանավորվում են։
Հետևությունը մեկն է.
Եթե դու ՔՊ-ից չես և ՏԻՄ մակարդակում հանդիսանում ես անհարմար, ուժեղ կամ հաղթող թեկնածու, ապա քեզ համար կալանքն ու քաղաքական հետապնդումն ուղղակի անխուսափելի են։
Սա ընտրություն չէ, սա ուժային ապարատով տեղական ինքնակառավարումը յուրացնելու քաղաքականություն է»։

